News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
USD
476.18
EUR
534.18
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Մրգաստան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մրգաստան համայնքի ղեկավարը, 2008 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016-2018թթ. ընկած ժամանակահատվածում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակել է համայնքի մի շարք բնակիչներից օրենքով սահմանված կարգով վճարված եւ համայնքի բյուջե մուտքագրման ենթակա խոշոր չափի գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մրգաստան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախում Վանք տանող ճանապարհին «ՈՒԱԶ»-ը գլորվել է. վարորդին հասցրել են հիվանդանոց (ֆոտո)
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել վարորդի անզգուշությունը…
26-ամյա աղջիկը «խիստ հուզմունքի մեջ» ինքնասպանություն գործելու նպատակով քացախաթթու է խմել
Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողը պարզել է, որ Ռ. Գ-ն թունավորումը ստացել է նույն օրը…
Լողավազանում լողալիս անզգուշությամբ հարվածել է 16-ամյա պատանու գլխին. Նրան տեղափոխել են հիվանդանոց
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը...
Նռնակի պայթյունից տուժած 44-ամյա տղամարդուն վիրահատել են
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրի քաղաքում հուլիսի 21-ին նռնակի պայթյունից աղբը հավաքող 44-ամյա մի տղամարդ տեղափոխվել է…
46-ամյա տղամարդը Հիլիս գյուղի մոտ քարից ընկել է ու մարմնական վնասվածք ստացել
Դ. Հ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր…
Ստեփանակերտում «Հունդաի Տուկսոն»-ը վրաերթի է ենթարկել 26-ամյա աղջկան. պատճառը վարորդի անզգուշություն է եղել
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը...
Ամենաշատ