News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 12
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը գրություն է ուղարկել Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատավորին։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին հայտարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը դատարանից հետաքրքրվել է, թե որքա՞ն է կազմում Գրիգորյանի կողմից պետությանը պատճառված վնասի չափը և արդյոք արգելանք դրվա՞ծ է Գրիգորյանին պատկանող տնտեսության, անշարժ և շարժական գույքի վրա։

Նշենք, որ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը դեռևս 2018թ. հոկտեմբերի 17–ին դիմել է կառավարությանը և հայտնել, որ Գրիգորյանը

ցանկություն ունի Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը նվիրաբերել Հայստանի Հանրապետությանը։

Փաստաբանը տեղեկացրել է, որ Գրիգորյանը պատրաստ է ընկերության 100 տոկոս բաժնեմասը  տրամադրել պետությանը՝ արձանագրելով, որ այդ տարածքի շուկայական արժեքը մի քանի անգամ գերազանցում է պետությանը պատճառված ենթադրյալ վնասի չափին։

Կառավարությունն իր հերթին նվիրատվության գործընթացի կազմակերպումը հանձնարարել է Պետգույքի կառավարման կոմիտեին։

Դատարանին ներկայացված գրությամբ Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտնել է, որ ժամանակին ՀՔԾ–ն գրությամբ տեղեկացրել է, որ վարույթում գտնվող գործով հստակեցված չէ հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի չափը և առաջարկել է կոմիտեին՝  հարցի քննարկումը հետաձգել մինչև վնասի չափը պարզելու համար քննչական և դատավարական գործողությունների  ավարտը։

Նախագահող դատավար Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ թեև  քրեական գործի նյութերը դեռևս չեն հետազոտվել, սակայն հայտնի է, որ արգելանք է դրված Գրիգորյանի ամբողջ գույքի՝  այդ թվում բաժնետոմսերի, տրանսպորտային միջոցների վրա։

Դատարանը նկատեց, որ նախ պետք է քննարկվի բաժնետեմսերի վրայից արգելանքը հանելու միջնորդությունը, ապա նոր վնասի փոխհատուցման հարցը։

Գրիգորյանի պաշտպան  Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ Գրիգորյանի առաջարկած ընկերության շուկայական արժեքը  հինգ անգամ ավելի է պետությանը պատճառված ենթադրյալ վնասի չափից։

«Այժմ ճշտված է վնասի չափը, սակայն տեխնիկական պատճառներով կառավարությունը չի կարողանում իրագործել նվիրատվությունը։ Իմ պաշտպանը զրկված է օրենքով նախատեսված՝ վնասի չափը փոխհատուցելու իրավունքից»,–հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
36-ամյա զինծառայողը Կոտայքի մարզում Mercedes-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը
Վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր…
Ամերիկացին մոր դագաղում անհայտ կնոջ է հայտնաբերել
75-ամյա Քեթրին Բ. Ուայթի դին պետք է լիներ դագաղի մեջ՝ Alexander Funeral Home-ում, բայց նրա տեղը զբաղեցրել է 91-ամյա Իլիզ Մաքկինիսի դին․․․
Հնդկաստանում ոստիկանները կրակ են բացել տղամարդու ուղղությամբ, ով մեղադրվում է 8 ոստիկանի սպանության մեջ
«ՈՒԱԶ»-ը Հաղարծին գյուղում հետընթացի ժամանակ կողաշրջվել է. 38-ամյա վարորդը տեղում մահացել է
Հուլիսի 9-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Տավուշի...
«Աջարաբեթ․էյեմ» բուքմեյքերական գլխավոր գրասենյակում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել. ԱԻՆ
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական…
Ադրբեջանում ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել
Ֆաիք Բաղիրովը եւ Իլհար Ալիեւը ձերբակալվել են արտաքին գործերի նախարարության՝ ավելի վաղ ձերբակալված պաշտոնյաների ցուցմունքների հիման վրա․․․