News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում, այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 00։20-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարկան կենտրոն ահազանգ է ստացվել մի քաղաքացուց, ով հայտնել է, որ իր եղբայրն ավտոմեքենայով Կոտայքի մարզից հասել է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի վարչական տարածք եւ, այդ ընթացքում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետապնդում է եղբորը՝ ընթացքում զենք պահելով եղբոր ուղղությամբ։

Shamshyan.com-ի / հաղորդմամբ, ըստ ահազանգողի՝ զինված տղամարդը ցանկանում է հարձակվել եղբոր Hyundai մակնիշի ավտոմեքենայի վրա։ Կարճ ժամանակ անց ՃՈ ծառայողները դարանակալում են կատարել Երեւան-Սեւան ավտոճանապարհին եւ Գեղարքունիքի մարզի Սեւանի վարչական տարածքում կարողացել են հայտնաբերել թե հետապնդվող, թե հետապնդող ավտոմեքենաները։

Աղբյուրի տեղեկություններով՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով ճանապարհային ոստիկանները Սեւանի ոստիկանություն են բերման ենթարկում Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ ՌԴ քաղաքացի, 33-ամյա Դավիթ Թ.-ին, Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներ՝ 25-ամյա Արամ Ի.-ին եւ 31-ամյա Արման Յ.-ին, որոնք եղել են BMW մակնիշի 36 AC 852 համարանիշի ավտոմեքենայով։

BMW մակնիշի ավտոմեքենան զննություն կատարելու ժամանակ վարորդ ներկայացող Արման Յ.-ն ոստիկաններին է ներկայացրել «Կոմպակտ» մոդելի 9 մմ տրամաչափի ատրճանակը։ Հետապնդվող ավտոմեքենան եղել է Hyundai մակնիշի 14 NN 004 համարանիշի։ Արամ Ի.-ն, Դավիթ Թ.-ն եւ Արման Յ.-ն բաց են թողնվել, իսկ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն՝ հետագա ընթացքը տարածքային ենթակայության կարգով լուծելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
ԵԿՄ-ից հրաժարվում են արձագանքել վերջին օրերի միջադեպերին, որոնց ժամանակ ԵԿՄ-ականները «Ուազ» մակնիշի մեքենան քշել են ճանապարհը փակածների...
Ամենաշատ