News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Կառավարության շենքի դիմաց այսօր՝ հունիսի 18–ին, հացադուլ սկսելու մասին հայտարարեց նախկին զինվորական Ցոլակ Խաչատրյանը։ Նա կառավարությունից պահանջում է իրեն  հասանելիք արձակուրդայինների եւ զորացման գումարները։

Նրա խոսքով ՊՆ–ն խախտել է իր իրավուները անգամ այն ժամանկ, երբ ՄԻՊ–ը հստակ որոշումներ է կայացրել, որ իր պահանջն արդարացի է։

«Պարոն Տոնոյանը ոնց կար, այդպես էլ մնացել է. Ինքը միշտ էլ եղել է ՊՆ–ում։ Հերիք եղավ, բոլ եղավ, կանգնում այստեղ–այնտեղ սուտ խոսելով ման է գալիս»,– ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով պատրաստվում է հացադուլն իրականացնել հենց կառավարության դիմաց։

«Մինչեւ իմ հարցին լուծում չտրվի ես այս աստիճանների վրա հացադուլ եմ շարունակելու։ Ջուրն էլ եմ բերել հետս, անձրեւանոցն էլ եմ բերել»,– ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով միայն արձակուրդների համար ենթակա վճարման գումարը 10 միլիոն դրամը գերազանցում է։

Տպել
Ամենաշատ