News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Չեմ թաքցնում եւ չեմ ցանկանում թաքցնել, որ ընկերներ ունեմ «Իմ քայլը» դաշինքում։ Այս մասին  Հայաստանի Ազգային ժողովի նիստում, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության քննարկման ընթացքում, հունիսի 18-ին ասել է այդ պաշտոնի հավակնորդ Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Բացի այդ, ինչպես նշեց թեկնածուն, նա ընկերներ ունի քաղաքական տարբեր կուսակցություններում, հոսանքներում, եւ դրանում, ըստ նրա, ոչ մի տարօրինակ բան չկա։ «Ես չէի կարող չունենալ, որովհետեւ իմ գործունեությունը լիովին ուղղված էր քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը, եւ ծառայության հասցեատերերը մարդիկ են, որոնք եղել են հետապնդումների առարկա։ Բայց մեր ընկերությունը հիմնված է գաղափարական հենքի վրա, եւ դա ընդհանուր երազանք էր եւ ընդհանուր նպատակ՝ ստեղծել ազատ դեմոկրատական համակարգ Հայաստանում»,- պարզաբանել է Գրիգորյանը։

Վահե Գրիգորյանը նշել է, որ անկախ նրանից, թե արդյոք նշված մարդիկ  իր ընկերներն են, թե ոչ, դատավորը, երդումից եւ պաշտոնն ստանձնելուց հետո, այլեւս չի կարող ընկերներ ունենալ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարող «Իմ քայլը» դաշինքը տապալել էր մի քանի թեկնածությունների քվեարկությունը, մինչեւ որ հասավ նախագահի կողմից Գրիգորյանի թեկնածության առաջադրմանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ