
ԱՄՆ-ի Այովա նահանգից մի ամբողջ ընտանիք մահացած է հայտնաբերվել իրենց տանը, հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:
44-ամյա Չանդրասեխարա Սունկարայի, նրա 41-ամյա կնոջ՝ Լավանյայի եւ 10 եւ 15 տարեկան երկու որդիների մարմինները տեղական ժամանակով շաբաթ առավոտյան հայտնաբերվել էին հրազենային վնասվածքով:
Ոստիկանությունում հայտնել էին, որ դիահերձման արդյունքում պարզվել է, որ կինը եւ երեխաները սպանվել են, իսկ տղամարդն ինքնասպան է եղել:
Նշվում է, որ դիակները հայտնաբերել են Սունկարայի ընտանիքի ազգականները, որոնք նրանց հյուր էին եկել: Դրանից անմիջապես հետո նրանք զանգահարել են ոստիկանություն:
Ողբերգության վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն: