News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պահանջում են Twitter-ում գրառումների պատճառով դիվանագիտական ծառայությունից հետ կանչել ՀԱՀ առաջին ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահի դստերը՝ Զինձի Մանդելային, հայտնում է Life-ը: 

Նման խնդրանքով երկրի ԱԳՆ է դիմել «Աֆրիֆորում» կազմակերպությունը, որը պաշտպանում է սպիտակամորթ ֆերմերների շահերը:

Նման արձագանքը հետեւել է Դանիայում ՀԱՀ դեսպանի հաղորդագրություններին, որոնցում Մանդելան սպիտակամորթ հարավամերիկացիներին անվանել է «բռնարարների սերունդներ եւ գողեր, որոնք սեւամորթ աֆրիկացիներից հողը գողացել են», ինչպես նաեւ համեմատել է «անկոչ հյուրերի հետ, որոնք ոչ մի կերպ չեն ցանկանում հեռանալ»:

Քննադատությանն ի պատասխան՝ դիվանագետը հայտարարել է, որ անհրաժեշտ չի համարում «որեւէ մի սպիտակամորթ տղամարդու կամ սպիտակամորթ կնոջ առաջ» հաշվետու լինել իր անձնական կարծիքի համար: Նրա սկանդալային հայտարարությունների ուղերձն է սեւամորթներին հողը վերադարձնելու անհրաժեշտությունը, որը նրանց նախնիներից վերցվել է գաղութացման եւ ապարտեիդի ժամանակաշրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ