News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Ազերի Չիրագ Գյունեշլի հանքավայրերի բլոկից մինչ այսօր արդյունահանված նավթի ամբողջ ծավալը  կազմել է 485 մլն տոննա: Այս մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ասել է Ադրբեջանի Էներգետիկայի նախարար Պյարվիզ Շահբազովը:

«Ազերի Չիրագ Գյունեշլի հանքավայրերի բլոկից մինչ այսօր արդյունահանվել է 485 մլն տոննա նավթ եւ 158 մլրդ խորանարդ մ ուղեկցվող գազ», - մայիսի 30-ին Բաքվում, «Caspian Oil&Gas 2019» համաժողովին ելույթ ունենալով, ասել է Շահբազովը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ Ազերի Չիրագ Գյունեշլի բլոկի շահագործման համար ներդրումները գերազանցել  են 36 մլրդ դոլարը:

«23 տարիների ընթացքում Ադրբեջանի տնտեսության մեջ կատարված ներդրումների ընդհանուր ծավալը  կազմել է  263 մլրդ դոլար, այդ թվում՝ 100.6 մլրդ դոլար նավթագազային ոլորտում», - հավելել է Էներգետիկայի նախարարը:

Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու Ադրբեջանում նման զարգացող տնտեսությունում մինչ օրս լուծված չեն սոցիալական բնույթի շատ հարցեր:

Ադրբեջանցիները մի շարք սոցիալական խնդիրներ ունեն, ինչպիսին գործազրկության բարձր մակարդակն է եւ  չնչին աշխատավարձերը: Երկրում ռիսկի նոր խումբ է հայտնվել՝ մարդիկ, որոնք խոշոր վարկային պարտքեր ունեն:

Մարդիկ ի վիճակի չեն մարել իրենց բարձր տոկոսներով վարկերը, նրանք աշխատանք գտնելու հույս չունեն, առանց կողմնակի միջամտության բիզնեսով զբաղվել նույնպես չեն կարող:

Հասարակության խորը սոցիալական շերտավորումը, հատկապես երբ ոմանք անխղճաբար թալանում են մյուսներին, հանդիսանում է իշխող կլանի նկատմամբ քաղաքացիների անվստահության պատճառներից մեկը: Նման պայմաններում հասարակությունը դեպրեսիայի մեջ է ընկնում:

Ադրբեջանում բարձրագույն կրթությամբ քաղաքացիների մեծամասնությունը իրենց չքավոր է համարում (ուսուցիչներ, արվեստի ներկայացուցչներ):

Դրա հիմնական պատճառ են համարում գործազրկությունը, խորը սոցիալական շերտավորումը հարուստների կույտի եւ միլիոնավոր աղքատ քաղաքացիների միջեւ, ինչպես նաեւ կոռուպցիան եւ ադրբեջանցի պաշտոնյաների կամայականությունները: Այսպիսով պատճառը ոչ թե ծանր սոցիալական պայմանների մեջ է, այլ ընդհանուր սոցիալական անարդարության:

Րաֆֆի Սամվելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը չգիտի անելիքը էներգետիկայի ոլորտում․ Հրանտ Բագրատյան
Ցանկացած տնտեսական բարեփոխում պահանջում է ռեսուրսների ապակենտրոնացում և ժողովրդավարություն․․․․
Նոր ՋԷԿ-ի պայմանագիրը վերաբանակցվել է, տարեկան 6.4 մլն դոլարի խնայողություն է ապահովվել. պարզաբանում
Տեղեկացնում ենք, որ ծրագրի ընդհանուր արժողությունը կազմում է շուրջ 256 մլն ԱՄՆ դոլար, որից շուրջ 93.4 մլն. ԱՄՆ դոլարի չափով ներդրվել է...
Հայաստանը երկրորդ ԱԷԿ-ի կարիք ունի. փորձագետ
Ազատյանը շեշտեց, որ երկրի էներգետիկ համակարգը պետք է կարգի բերել, հավելելով, որ անհրաժեշտ միջոցների ձեռնարկման դեպքում, հնարավոր կլիներ խուսափել էլեկտրականության անջատումից...
Նավթի գները նվազում են
Նավթի համաշխարհային գները նվազում են...
Ավինյանը էմիրաթական «Մասդար» ընկերությանը ներկայացրել է ՀՀ–ում վերականգնվող էներգետիկայի ներուժը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է էմիրաթական «Մասդար» ընկերության պատվիրակությանը...
Գազից հրաժարվել-չհրաժարվելը պայմանավորված է տեխնիկական հնարավորություններով, գնով ու դիվերսիֆիկացիայով. փոխվարչապետ
Մեր գործողությունները պետք է պայմանավորված լինեն նախեւառաջ մեր հայրենակիցների շահերով եւ այստեղ որեւէ կաշկանդվածություն չպետք է լինի...
Ամենաշատ