News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է բջջային կապի բաժանորդների համար ռոումինգ ակցիայի անցկացման մասին: Գտնվելով ռոումինգում՝ 67 երկրում, ընկերության բաժանորդները բացառիկ հնարավորություն կունենան օգտվելու շարժական ինտերնետից՝ սկսած 5,9 դրամից մեկ մեգաբայթի համար:

Առաջարկը գործում է Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Վրաստանում, Ռուսաստանում, ինչպես նաեւ զբոսաշրջային սեզոնի պահանջված ուղղություններում՝ Եգիպտոսում, Իսրայելում, Թաիլանդում, Բրազիլիայում եւ այլ երկրներում:

5,9 դրամ սակագինը գործում է հետվճարային բաժանորդների համար: Կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել ինտերնետից 10 դրամով 1 ՄԲ դիմաց:

Առաջարկի շրջանակում բաժանորդները կարող են Հայաստան զանգահարել՝ վճարելով 150 դրամ 1 րոպեի դիմաց: Վրաստանում, Ռուսաստանում եւ այլ երկրներում Beeline ցանցին, ինչպես նաեւ Ուկրաինայում Kievstar եւ Իտալիայում Wind ցանցերին միանալով, բաժանորդները կկարողանան դեպի Հայաստանի Beeline ցանց զանգեր կատարել եւ ընդունել ընդամենը 29,99 դրամով:

Սեզոնային առաջարկից օգտվելու համար բաժանորդներին լրացուցիչ ծառայություններ միացնել պետք չէ: Ճանապարհորդությունից առաջ միայն անհրաժեշտ է ստուգել ռոումինգի կարգավորումները:

«Ամառային արձակուրդների շրջանը բացված է եւ Beeline-ն ուրախ է իր բաժանորդներին առաջարկել սեզոնային ռոումինգ ակցիա, որում հիմնական շեշտը դրված է շարժական ինտերնետի վրա: Մեր բոլոր բաժանորդներին ցանկանում եմ հաճելի եւ հիշարժան հանգիստ եւ արդյունավետ աշխատանքային այցեր: Վստահ եմ, որ ռոումինգում Beeline-ի հասանելի ինտերնետը նրանց ճանապարհորդությունները կդարձնի էլ ավելի հաճելի եւ հարմար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ռոումինգում Beeline-ի ինտերնետի նոր սակագները կգործեն մինչեւ 2019 թ. սեպտեմբերի 20-ը:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am  կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի եւ սպասարկման գրասենյակում։ 

Ռոումինգում բաժանորդները կարող են նաեւ զանգահարել +37480000612 սպասարկման անվճար հեռախոսահամարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ