News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ես չգիտեմ, թե ինչ չափման միավոր է վերցնում Գեւորգ Գորգիսյանը անաչառության հետ կապված: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հայտարարությանը, թե Վահե Գրիգորյանը չի կարող լինել անաչառ ՍԴ դատավորի պաշտոնում, որ նրա հանդեպ, կողմնակալ մոտեցում կա:

«Հարգելիներս, ՍԴ դատավոր ընտրելը ԱԺ իրավունքն է եւ խորհրդարանի մեծամասնությունը ստացել է քվե, որ նման որոշումներ կայացնի եւ դրանով պատասխանատվություն վերցնի: Քաղաքական մեծամասնությունն է որոշելու, թե ում ընտրի: Ասենք 10 տարի հետո նույն Գեւորգ Գորգիսյանն իրեն իրավունք է վերապահելու ասելու՝ դուք այ այս-այս բաների համար պատասխանատու եք: Իշխանության իրավունքն ու պատասխանատվությունն է դա»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ