News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանում պետք է կարգավորում գործի, ինչի շնորհիվ ՍԴ-ում 9 համահավասար դատավոր կլինի ի տարբերություն այսօրվա իրավիճակի, որը քննադատվում է Հայաստանի միջազգային գործընկերների կողմից:

Հունիսի 18-ին ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության քննարկման ընթացքում այս մասին ասաց  այդ պաշտոնի հավակնորդ Վահե Գրիգորյանը:

 Գրիգորյանի խոսքով՝ այժմ ՍԴ նախագահը առավելություն ունի մյուս դատավորների նկատմամբ, մինչդեռ նրա տարբերությունը պետք է միայն վարչական լինի եւ որոշակի ներկայացուցչական գործառույթներ ենթադրի:

Գրիգորյանը նշեց, որ իրավիճակի փոփոխության դեպքում դատավորները  ՍԴ-ում ամենաբարձր պաշտոնները կզբաղեցնեն, իսկ նախագահի պաշտոնավարման ժամկետը կարող է կրճատվել եւ արդեն 6 տարի չկազմել:

Նրա կասրծիքով այդ դեպքում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա, քանի որ դատավորները կարոսղ են համերաշխություն դրսեուորել եւ միմյանց զիջել զբաղեցրած պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ