News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը չի կարող ինձ դատի տալ, քանի որ իմ հայտարարությունն իր շահերից է բխում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Վետո» շարժման ղեկավար, ակտիվիստ Նարեկ Մալյանը՝ խոսելով Խառատյանի կողմից իրեն դատի տալու հայտարարության մասին։

«Եթե, օրինակ, մեկը դիմի Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ խնդրելով պարզել՝ ճիշտ են արդյոք օդում կախված տեղեկությունները, որոնք տեղ են գտել լրատվականներում։ Ի՞նչ կանեմ ես, արդյոք ես դատի կտամ տվյալ անձին, բացարձակ, ես 2-րդ դիմումը կուղարկեմ ԱԱԾ, իմ կողմից իմ պահանջը կդնեմ, որ եթե ես արդար եմ, այդ արդարությունը հաստատեմ, այլ ոչ թե փորձեմ ճնշել այն անձին, որը բարձրաձայնում է այդ մասին։ Բայց պարոն Խառատյանը փոխանակ զանգի ինձ շնորհակալություն հայտնի, որ շրջանառվող լուրերը ես փորձում եմ հերքել կամ հաստատել, փորձում է խնդիրներ առաջացնել»,–նշեց Մալյանը։

Ավելի վաղ մասին Facebook-ի իր էջում Արսեն Խառատյանը, անդրադառնալով «Վետո» շարժման ղեկավար Նարեկ Մալյանի նախօրեին արված հայտարարություններին որ Արսեն Խառատյանը բռնվել է ծանր թմրանյութերի խմբաքանակի հերթական ներմուծման ժամանակ եւ քաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել այդ կապակցությամբ իրավական ընթացք չտալ եւ սկանդալը կանխելու նպատակով հեռացնել Արսեն Խառատյանին իր զբաղեցրած պաշտոնից, ասել էր, որ դատի է տալու Նարեկ Մալյանին։

Տպել
Ամենաշատ