News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.43
EUR
434.7
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Facebook ընկերությունը երեքշաբթի՝ հունիսի 18-ին, ներկայացրել է իր սեփական կրիպտոարժույթը Libra անվանմամբ։ Ինտերնետ հսկայի մենեջեր Դեւիդ Մարկուսի խոսքով՝ Facebook-ի էլեկտրոնային փողերը հենվում են բաշխված ռեեստրների այն նույն տեխնոլոգիաների վրա, ինչ եւ Bitcoin-ը, բայց կախված չեն արժույթների փոխարժեքների տատանումներից, տեղեկացնում է DW-ն։

Նախատեսվում է, որ սկզբնական փուլում Libra-ն կօգտագործվի տարբեր արժույթներով կատարվող դրամական փոխանցումների համար։ Այդկերպ կրիպտոարժույթը մրցակցություն կստեղծի այնպիսի ծառայությունների, ինչպիսին են Moneygram-ը եւ Western Union-ը, որոնց օգտագործման համար պետք է հավելյալ վճարել։ Հետագայում, ըստ Մարկուսի, Libra-ն պետք է դառնա ունիվերսալ վճարամիջոց։

Դրան հասնելու համար Facebook-ը գործընկերային համաձայնագիր է կնքել 28 խոշոր ընկերությունների հետ, դրանց թվում՝ Visa, Mastercard, Paypal, Vodafone եւ Ebay։ Մարկուսն ընդգծել է, որ Facebook-ը հատուկ դեր չի խաղա այս «դաշինքում» եւ օգտատերերի տվյալների հասանելիություն չի ստանա։

Ակնկալվում է, որ դրամական փոխանցումները կկատարվեն WhatsApp եւ Messenger հաղորդագրություններով։ Եթե Libra-ի օգտատիրոջ աքաունթը միանա բանկային հաշվին, կարելի կլինի փոխանակել էլեկտրոնային փողերն այլ արժույթով անմիջապես սմարթֆոնով։

Ինչպես տեղեկացվում է Facebook-ի կորպորատիվ բլոգում, ընկերությունը ստեղծել է հատուկ դուստր ձեռնարկություն՝ Calibra, ֆինանսական ծառայություններ մատուցելու համար։ Շարքային օգտատերերը Libra կարող են ձեռք բերել հաջորդ տարի։

Մինչեւ Facebook-ում 2014-ին Messenger ծառայության գծով փոխնախագահի պաշտոնում նշանակվելը Դեւիդ Մարկուսը Paypal ընկերության նախագահն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲՏԱ նախարարը Կահիրեում ներկայացրել է ոլորտի զարգացման ռազմավարությունը
Մոխթար Աբդելլաթիֆին իր հերթին ներկայացրել է Արաբական…
500-ից ավելի միջազգային ՏՏ փորձագետներ կժամանեն Երևան՝ Harmony Meetup 4.0 համաժողովի (տեսահոլովակ)
Չորս օրվա ընթացքում համացանցի նոր դարաշրջանի՝ web3 հայեցակարգի միջազգային ջատագովները, տեխնոլոգիական նորարար լուծումների հեղինակները...
Գիտնականները մարդկային բջիջներից մանր կենդանի ռոբոտներ են ստեղծել
Թաֆթսի համալսարանի և Հարվարդի համալսարանի Վիսա ինստիտուտի թիմն իրենց գյուտն անվանել է անթրոպոռոբոտ
Թուրքական հաքերները երեկ կոտրել են krtadarak.am կայքի էջը եւ տեղադրել Թուրքիայի դրոշը. Մարտիրոսյան
Մարտիրոսյանը նշեց, որ չի կարող ասել, թե անվտանգության հետ կապված ինչ խնդիր է եղել կայքի հետ կապված…
ԲՏԱ նախարարության հետ ակտիվ քննարկումների փուլում ենք. Amazon web services-ի ներկայացուցիչը՝ Նիկոլ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է Amazon web services ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավարին...
Yandex Go-ն «Առատաձեռն նոյեմբերի» արդյունքներով 3 միլիոն դրամ կփոխանցի Հայաստանի բարեգործական կազմակերպություններին
Որքան երկար երթուղի և շատ ուղևորություն, այնքան մեծ ներդրում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ