News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի շրջանների մեծ մասում  հունիսի 19-ի գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ՝ մինչեւ 20-25 մ / վրկ հարավարեւելյան քամու ուղեկցությամբ: Տեղ-տեղ հնարավոր է  կարկուտ: Մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանը էականորեն չի փոխվի:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին «Հայպետհիդրոմետից», Երեւանում հիմնականում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին որոշ վայրերում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ՝ 15-20 մ / վրկ քամու ուղեկցությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18 + 20, վաղը կեսօրին՝ + 33 + 35:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,

Կոտայքի նախալեռներում գիշերը +17+19, ցերեկը՝ +30+32,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝  +8+13, ցերեկը՝ +22+27,  

Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+29,  

Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+32,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +32+34,

Արարատում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+35,  

Արմավիրում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+35,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝  +17+20, ցերեկը՝ +33+35,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +34+37,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +26+29,

Արցախում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +30+35

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ