News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց մերժել տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի և գործով պաշտպանների՝ իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր դատական ակտի հրապարակմանը։ Նախքան հրապարակումը դատավորը հետաքրքրվեց, թե ինչու չի ներկայացել մեղադրյալը։ Պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ առանց իր պաշտպանյալի մասնակցությամբ էլ հնարավոր է որոշումը հրապարակել։

Հիշեցնենք, որ հունիսի 14–ին գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արմեն Դանիելյանին։ Նրա միջնորդությանն այլ փաստարկներով միացան նաև գործով մեղադրյալներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանները։

Դատավորին բացարկ հայտնելու հիմքն այս անգամ Արմեն Դանիելյանի կողմից «Մարտի 1»–ի գործով նախկինում կայացված որոշումներն են, որոնց մասին այսօր դատարանում բարձրաձայնեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։

Վերջինս, մասնավորապես, նշել էր, որ փաստաբանի խոսքով՝ դատավոր Դանիելյանը որոշումներ է կայացրել «Մարտի մեկի» գործով անցնող Էդուարդ Աշուղյանի, Անդրանիկ Ղազարյանի, Գևորգ Մանուկյանի, Սասուն Միքայելյանի, Գեղամ Գրիգորյանի, Անդրանիկ Մանուկյանի, Աշոտ Զաքարյանի,  Իսահակ Մալխասյանի, Հայկ Գևորգյանի նկատմամբ, հետևաբար չի կարող այս գործով անկողմնակալ և անաչառ դատարան լինել։

Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ իր հերթին հաստատել էր, որ դատավոր Արմեն Դանիելյանի կողմից կայացվել են մի շարք դատական ակտեր։ Մասնավորապես, այս դատավորը ժամանակին «Մարտի Մեկի» գործով մեղադրվող Սասուն Միքայելյանի վերաբերյալ կայացրած առաջին ատյանի դատարանի վճիռը թողել է անփոփոխ։

Օրբելյանը հայտարարեց, որ իրենք համոզմունք ունեն, որ այս գործով ցանկացած որոշման կայացում կասկածի տակ է դրվելու հանրության կողմից, ուստի միջնորդեցին դատավորին ինքնաբացարկ հայտնեց։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Արմեն Դանիելյանին՝ մակագրման հետ կապված։

Պաշտպանական կողմի համար կասկածելի էր այն հանգամանքը, թե ինչու է հենց այս դատավորին մակագրվել թե՛ Քոչարյանին ազատ արձակելու, եւ թե՛ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու դատարանի որոշման դեմ բողոքները։

Այս հիմքով սակայն դատավոր Արմեն Դանիելյանը մերժել էր պաշտպանական կողմի միջնորդությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանին տեսակցելու մասին
Ինձ բոլոր նախագահներն էլ՝ սկսած առաջինից, երկրորդնեից, չորրորդից, վարչապետից, բոլորն էլ հետաքրքրում են…
Գագիկ Ծառուկյանը չի հետաքրքրվել Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակով
Անընդհատ ուզում եք կապեք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, բայց ամեն մեկն իր տեսակետն ունի…
Նարեկ Մութաֆյանի արարքի որակման ամենախիստ տարբերակն են ընտրել, իսկ «Հայելիի» դեպքում՝ ամենամեղմը. Վարդեւանյան
Նրա խոսքով` միջադեպը նկարահանած Սարգիս Օհանջայանին առաջադրած մեղադրանքը զարմանալի է…
Եղբորս երեխաներին թույլ չեն տալիս տեսակցել հորս. Լեւոն Քոչարյան
Երեխաներն էին ուզում գնալ, ինչ-որ խնդիր եղավ, չթողեցին…
Նարեկ Մութաֆյանը եւ Սարգիս Օհանջանյանը ժամ առաջ պետք է ազատ արձակվեն. փաստաբան
Փաստաբանը վերահաստատեց իր այն պնդումը, որ կալանավորված ակտիվիստները քաղբանտարկյալներ են...
Մարդիկ պարզ ու պրիմիտիվ են գործում, ուղղակի ամոթ է. Լեւոն Քոչարյանը՝ Հրայր Թովմասյանի հետ կապված քրգործի մասին
Սեպտեմբերի 4-ի որոշումն էլ երեւի նրանց համար վերջնական կետն էր, երբ հասկացան, որ ՍԴ-ն չի ենթարկվում իրենց…