News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը


«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները դեռ վերջնական որոշում չեն կայացրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի օգտին կքվեարկելու վերաբերյալ: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

«Դեռ քննարկում ենք, կսպասենք նաեւ եզրափակիչ ելույթին, բայց մեր սկզբունքները մնում են ամփոփոխ: Մինչեւ այս մենք ունեինք 2 բացարձակ քաղաքականապես չեզոք թեկնածուներ, որոնց ակնհայտորեն մերժեց «Իմ քայլը» խմբակցությունը: Այսօր ընդամենը մի քանի հոգի էին հերթագրվել հարցեր տալու համար: Նրանք, միանշանակ, ունեն կողմնակալ վերաբերմունք: Մենք 2 խնդիր տեսնում ենք, մեկը քաղաքականան կողմնակալ լինելը, եւ երկրորդը օրենքի խախտումը, քանի որ օրենքը հստակ ասում է, որ նախագահը պետք է առաջադրի նոր թեկնածու: Գիտենք, որ Վահե Գրիգորյանը նոր թեկնածու չէ: Մեծամասնությունը կարող է օրենքը փոխել կամ կարող է սպասել, որ մյուս տարի կառավարությանը բաժին ընկած տեղի համար առաջադրի պարոն Գրիգորյանին: Ինչո՞ւ դա չարեցին, չեմ հասկանում: Այս ամեն ինչով մենք դանդաղ աշխատող ռումբ ենք դնում Սահմանադրական դատարանի ներսում»,- ասաց Գորգիսյանն ու հավելեց, որ մինչեւ այսօր իրենց խմբակցությունը միասնական է որոշումներ կայացրել, բայց չի բացառվում, որ խմբակցության անդամները ազատ լինեն իրենց որոշման մեջ. «Դեռեւս վերջնական դիրքորոշում չկա: Քանի դեռ խմբակցության որոշումը չկա, ես դեմ եմ քվեարկելու, հաշվի առնելով իմ նշած հանգամանքները: Սպասենք եզրափակիչ ելույթին, դրանից հետո մենք մեր դիրքորոշումը կհրապարակենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել