News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքների քննությունն անցնում է լարված մթնոլորտում։

Նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը շուրջ կես ժամ է տեխնիկական հարցեր է քննարկում՝ թույլ չտալով պաշտպաններին իրենց դիրքորոշումները հայտնել։ Արդյունքում վիճաբանություն սկսվեց դատավորի եւ գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի եւ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջեւ։ Դատավորը հայտարարեց, որ հնարավոր է քննարկվի Միհրան Պողոսյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը՝ դատարանի բնականոն գործունեությունը խոչընդոտելու եւ նախագահող դատավորի հետ զուգահեռ խոսելու համար։

Այնուհետեւ Դանիելյանը հանդիմանեց պաշտպան Հայկ Ալումյանին՝ ծիծաղելու համար։

«Պարոն Ալումյան, կարծում եմ ոչ ոքի հրճվանքը չեմ առաջացրել»,–հայտարարեց դատավորը՝ թույլ չտալով Ալումյանին կարծիք հայտնել։

Փաստաբանն էլ իր հերթին հայտարարեց, որ առարկում է  դատարանի գործողությունների դեմ։

«Առաջին անգամ մեղմ ասում եմ՝ հրճվանք բառն իմ նկատմամբ չկիրառեք, մյուս անգամ շատ կոպիտ եմ ասելու»,–հայտարարեց Ալումյանը։

Նախագահող դատավորն էլ հորդորեց պաշտպանին՝ «իր վրա մատ թափ չտալ»՝ նշելով, որ ինքը դատարան չի եկել որեւէ մեկի հետ վիճելու։

Նշենք, որ Վերաքննիչ քրեկան դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքների քննությունը։

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու եւ նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ