News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Դատավորը գործը վարում է անհասկանալի դատավարական կանոններով, քմահաճույքներով։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։

Վերջինս հայտարարեց, որ առարկում է նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի գործողությունների դեմ, սակայն դատավորը թույլ չտվեց պաշտպանին հայտնել իր առարկությունը։

Դատավորը հայտարարեց, որ թույլ չի տա Ալումյանին՝ իր հետ զուգահեռ խոսել, ինչին ի պատասխան պաշտպանը բարկացած հայտարարեց.

«Չհամարձակվեք ինձ ընդհատել»։

 Լարվածությունը թուլացնելու նպատակով դատական նիստն ընդմիջվեց։

Ընդմիջումից հետո Հայկ Ալումյանը հայտարարեց, որ ինքնաբացարկներից այն կողմ գործի քննությունն առաջ չի գնացել։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքների քննությունը։

Գլխավոր դատախազությունը եւ տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչները բողոքարկել են մայիսի 18-ի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու եւ նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՍԴ–ն առաջին անգամ է դիմում ՄԻԵԴ–ին՝ առանձին գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար. իրավաբան
Նրա խոսքով՝ նման իրավունք ՀՀ ՍԴ-ն ձեռք է բերել մոտ մեկ տարի առաջ...
Տանկերի մասին խոսելիս իմաստ ունի, որ Փաշինյանը հիշի 96 թվականը. Վիկտոր Սողոմոնյան
Դատավորի սենյակի խուզարկության հետ քաղաքական կապը չտեսնել հնարավոր չէ...
Դատավորի աշխատասենյակից առգրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր եւ կրիչներ. փաստաբան
Խուզարկությունը Ռոբերտ Քոչարյանի գործով ազդեցություն գործադրելու ուղղակի միջոց է...
Օմբուդսմենի գրասենյակը ուսումնասիրում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների վճռաբեկ բողոքը
Մինչ այդ՝ հուլիսի 11-ին, փաստաբանները վճռաբեկ բողոք էին ներկայացրել կալանքի տեսքով խափանման միջոցի չեղարկման մասին...
Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոք են ներկայացրել Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն այսօր՝ հուլիսի 16–ին, վճռաբեկ բողոք է ներկայացնել նախագահի նկատմամբ...
Մի քանի օր առաջ այցելել եմ Ռոբերտ Քոչարյանին. Արման Թաթոյան
Իմ խնդիրը պահման պայմանների հետ կապված հարցերն են...
Ամենաշատ