News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 17-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրիի 43-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում, պատրաստում եւ օգտագործում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում նույն օրը, ժամը 18.50-ին, ապօրինի թմամիջոց պատրաստելու, պահելու եւ գործածելու կասկածանքով, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները Մայիսյան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտից բերման են ենթարկել գյումրեցի երեք տղամարդու:

Նշված տարածքի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են 6 պլաստմասսե տարաներ, որից երկուսը մասամբ կտրված վիճակում, որոնց մեջ առկա է տարբեր քանակի յուրահատուկ հոտով հեղուկ, պոլիէթիլենային 1 տոպրակ, որի մեջ առկա են «Պիրալգին» գրառմամբ դեղահաբերի դատարկ տուփեր, լուցկու դատարկ տուփեր, բամբակ, 5 դատարկ ներարկիչ եւ 6 օգտագործված ներարկիչ, որոնցից մեկում 2 մլ սեւ գույնի հեղուկով, 2 հատ սուրճի բաժակներ՝ սեւ նստվածքով, 1 քամիչ՝ ցանցի վրա սեւ հետքերով, թղթե տոպրակ՝ լցված սպիտակ զանգվածով, մետաղյա տարա՝ լցված ջրով, 2 սրիչ, չոր-սպիրտ գրառմամբ տուփ եւ սոդա գրառմամբ թղթե տուփ:

Հայտնաբերվածի կապակցությամբ բերման ենթարկվածներից 43-ամյա տղամարդը հայտնել է, որ պատկանում է իրեն, թմրանյութի պատրաստման համար անհրաժեշտ պարագաներ են, թմրանյութը պատրաստել է անձամբ ներարկման միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել է համալիր դատաքիմիական փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ