News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.45
EUR
534.43
RUB
7.58
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը


Ամերիկյան կազմակերպություններից մեկը վերջերս հարցում էր անցկացրել եւ փորձել էր պարզել, թե քաղաքացին պատրաստ է իր անունով կամ անանուն սոցիալական ցանցերում հայհոյել: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր խոսքում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, ամերիկյան հասարակության մեջ քաղաքացիների 35 տոկոսը շատ ակտիվ համաձայնություն էին հայտնել հայհոյելու. «Ես վստահ եմ, որ եթե նման հարցում անցկացվի ՀՀ քաղաքացիների շրջանում, ապա հատկապես անանուն հայհոյող էնտուզիաստների թիվը շատ ավելի մեծ է լինելու»:

Զոհրաբյանը նշեց, որ հայկական հասարակության բարդույթներն ուսումնասիրելուն ուղղված հարցում է անցկացվել եւ պարզվել է, որ ՀՀ-ում սեռապաթոլոգիկ հայհոյանքներ շաղ տվող օգտատերերը ունեն Ֆրոյդի աղյուսակի բոլոր կոմպլեքսները, իսկ հայհոյող տղամարդիկ Ֆրոյդից բացի տառապում են նաեւ Էդիպի կոմպլեքսով: «Հայհոյանքով սուբլիմացվող հայ համքարության մի մասն ապրում է Հայաստանում, իսկ մի շատ ավելի ագրեսիվ մասը, ինչպես հումորով նկատել է խմբագիրներից մեկը, ապրում է «Գլենդել նա դանու»-ում: Այս խավի մոտ անվրեպ աշխատում է պավլովյան բնազդը: Նրանք տեքստ չեն կարդում: Բանական միտքը կամ վերլուծությունը նրանց համար հավասարազոր էհին մայաների սեպագրերին:Բնական միտքը նրանց դասակարգային թշնամին է: Սա շատ վատ է, որովհետեւ արտաքին աշխարհում պարտվելու առաջին քարը դրվում է հենց այն պահին, երբ քո ներսում թշնամիների որս ու թշնամու հավերժական փնտրտուք է:

Վերջին շրջանում ով չի ալարում, խոսում էհիբրիդային պատերազմներից, ու նաեւ նրանց, որոնք ինքնամոռաց հայհոյում են՝ չհասկանալով, որ մեզ նետված հիբրիդային պատերազմի բանաձեւերից մեկն էլ հասարակությունը ներսից ջարդելն ու հանրային ամենանվաստ կրքերը բորբոքելն է:

Այսօր շատ վտանգավոր ուրվական է շրջում Հայաստանում, ներքին թշնամանքի ուրվականը, եւ ցավալին այն է, որ մեծ խավի մոտ այդ ուրվականի կենսաբանական պահանջը կա: Բոլորս պետք է վատ ապրենք, քանի դեռ բոլորը եւ բոլորս լավ չենք ապրում:

Էլ չեմ խոսում հրապարակներում կախաղաններ դնելու եւ Բեռլիոզի հնչյունների տակ հրապարակային կախաղան-փարթի կազմակերպելը հասարակության ցավոք սրտի, մի մասի երաժշտական նախասիրություն է:

Եթե սա մտածված քաղաքականություն է վատ է, եթե սա անկառավարելի քաոս է, շատ ավելի վատ է: Երբ տեսնում եմ «լայվով» պերեկիս դրած մազերով կանանց, հիշում եմ սովետական մի շատ հայտնի ֆիլմ, երբ «Ավրորայի» զալպից հետո մուժիկները մտնում էին «զիմնի դվորեց» ու մախորկա էին հագցնում Վռուբելի արձանի վրա: Կա մի գիծ, որից հետո սկսվելու է «տոչկա նեվոզվրատա»-ն:

Պետք է կանգ առնել եւ հայհոյող կանանց ու տղամարդկանց մարտական բանակը առաջնագծից հետ կանչել է պետք: Ատելության եւ անհանդուրժողականության կարմիր գիծը արդեն վաղուց հատված է»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Տպել
Ամենաշատ