News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է Կենտրոնական հետախուզության վարչության երկու ցանցերի բացահայտման մանրամասները, հաղորդում է Tasnim-ը:

Հետախուզության նախարարության կոնտրհետախուզության դեպարտամենտի տնօրենը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը «առաջին գլոբալ հարվածն է հասցրել ամերիկյան լրտեսական ցանցին»: Նա նշել է, որ առավել մանրամասն ինֆորմացի կհրապարակվի մոտ ժամանակներս:

Նրա խոսքով՝ մեկ այլ օպերացիայի ընթացքում Իրանի հետախուզության ուժերը հարված են հասցրել ամերիկացի լրտեսների նոր ցանցին: Դատական գործընթացներից հետո կներկայացվի օպերացիաների եւ արտասահմանում ԿՀՎ լրտեսների գործունեության ապացույցների մանրամասն նկարագիրը:

«ԱՄՆ լրտեսական ցանցում են ներառված ԿՀՎ պրոֆեսիոնալ լրտեսներ»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ Իրանն ԱՄՆ-ի դեմ օգտագործում է դաշնակից հետախուզական ծառայությունների հնարավորությունները:

Նրա խոսքով՝ ամերիկացիներն օգտագործում են կիբերտարածքը, որպեսզի ազդեն Իրանի դեմ, ինչպես նաեւ կապ հաստատել ողջ աշխարհում իրենց լրտեսների հետ: Պաշտոնյայի խոսքով՝ իրանցի ուժերին հաջողվել է ներթափանցել ԱՄՆ կիբերլրտեսության համակարգեր, որոնք գործում են սոցիալական, բժշկական կամ սպրոտային կայքերի տեսքով: Լրտեսների թվում նաեւ իրանցիներ են եղել, նրանցից մի քանիսին պատասխանատվության են ենթարկել:

«Ամերիկացիները միանշանակ ընդունել են իրենց անհաջողությունը՝ այն անվանելով հետախուզական սկանդալ եւ ԱՄՆ հետախուզության խոշորագույն պարտություն՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկրություններից հետո, որը նրանց վնաս հասցրեց հարյուր միլիարդավոր դոլարների չափով»,- եզրափակել է իրանցի պաշտոնյան: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ