News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.45
EUR
534.43
RUB
7.58
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Ես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ աշխատանքը պատկերացնում եմ բացառապես արդյունավետ. ես հուսով եմ, որ դա լինելու է արդյունավետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց քիչ առաջ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ ընտրվել դեմոկրատական ընտրություններով ձեւավորված ԱԺ կողմից եւ լինել այդպես ընտրված առաջին դատավորը մի քանի աստիճան ավելի բարձր պատիվ եւ պատասխանատվություն է ՍԴ ցանկացած դատավորի համար:

Վահե Գրիգորյանն անդրադարձավ իր առաջադրման խնդրին՝ նշելով, որ տասնյակ տարիներ ՍԴ դատավորների առաջադրումները, նշանակումները եղել են ծայրահեղ ստվերային ընթացակարգով. «Ոչ մի հրապարակային մրցույթ, ոչ մի հրապարակային քննարկում չի եղել: Մեկ տարի է իմ անձը քննարկվում է տարբեր լրատվամիջոցներով եւ այդպես էլ պետք է լիներ, ես հենց այդպես էլ ցանկացել եմ»:

Վահե Գրիգորյանը նշեց, որ ինքը անցել է մրցութային ընթացակարգերով մինչեւ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելը. «Ես եմ առաջարկել, որ լինեն մրցույթներ, եղել է երեք մրցույթ, ես մասնակցել եմ»:

Նա ընդգծեց, որ ինքը այս պահին մոտ 80 գործերով մասնակցում է ՄԻԵԴ-ի վարույթներին. «Ես խնդրել եմ ԱԺ նախագահին, որ հետաձգի իմ երդման արարողությունը, որ ես հասցնեմ մինչ այդ դատարաններին, ոչ միայն ՄԻԵԴ-ին, այլեւ տեղական դատարաններին, նաեւ Հաագայի միջազգային դատարանին տեղեկացնել իրենց ցուցակներից դուրս գալու մասին:

Ուրիշ իրավաբաններ են վերցնելու այդ գործերը, նրանց հետ նախնական պայմանավորվածություններ են եղել: Ես բոլոր գործերից եմ դուրս գալու»:

Տպել
Ամենաշատ