News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ն 10 մլն եվրո է հատկացրել Փարիզի սահմաններից դուրս գտնվող ֆրանսիական թատրոնի վերականգնման համար, հաղորդում է AFP-ն:

Ֆոնտենբլո պալատում գտնվող Նապոլեոն III-ի թատրոնը կառուցվել է 1853 եւ1856 թվականների միջեւ՝ Նապոլեոն I-ի զարմիկի կառավարման տարիներին:

Այն բացվել է 1857 թվականին, սակայն օգտագործվել է միայն 12 անգամ մինչեւ 1870 թվականին  Նապոլեոն III-ի տապալումից հետո լքվելը:

2007-ին Ֆրանսիա պետական այցի ժամանակ շեյխ Խալիֆան՝ Աբու Դաբիի կառավարիչը եւ ԱՄԷ նախագահը հիացած է եղել լքված թատրոնով եւ 10 մլն եվրո է առաջարկել դրա վերականգնման համար:

Առաջիկայում Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիստերի կողմից կազմակերպված պաշտոնական երդմնակալություն է սպասվում ԱՄԷ ԱԳ նախարար Աբդուլա բեն Զաիդ Ալ Նախայնայի մասնակցությամբ:

Այժմ այն կոչվում  է շեյխ Խալիֆա բեն Զաիդ Ալ Նախայնայի անվան թատրոն եւ հանդիսանում է Փարիզի եւ Աբու Դաբիի միջեւ սերտ հարաբերությունների վերջին օրինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ