News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները հունիսի 15-ին եւ 16-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հասարակական կարգի պահպանության, երթեւեկության անվտանգության բարձրացման, ինչպես եւ հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու եւ բացահայտելու նպատակով։

Ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արարատի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանության ծառայողներն, ուժեղացված ծառայության շրջանակներում, օպերատիվ տվյալների հիման վրա ստուգումներ են իրականացրել մի քանի տասնյակ հանցավոր հեղինակությունների բնակության վայրերում։ Տարբեր հանցագործությունների կասկածանքով ոստիկանության Արտաշատի, Մասիսի եւ Արարատի բաժիններ բերման է ենթարկվել 33 անձ։ Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է թմրամիջոց։ Հայտնաբերվել են ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտումներ թույլ տված, առանց վարորդական իրավունքի վկայականի, տրանսպորտային միջոցը առանց համարանիշերի շահագործող 4 վարորդ, որոնց մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածքներ։ Բացի այդ, ճանապարհային երթեւեկության կանոնների տարբեր խախտումների փաստերով կազմվել է շուրջ 139 արձանագրություն։

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության եւ մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները Աշտարակում, Ապարանում, Թալինում եւ այլուր իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթեւեկության կանոնների 114 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Պրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացնելու համար բաժիններ են բերվել մարզում բնակվող քրեական հեղինակություններ, այդ թվում, այսպես ասած՝ «օրենքով գող»։

Կոտայքի մարզում իրականացրած երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների, ինչպես եւ ճանապարհային ոստիկանության ծառայողները հայտնաբերել են երթեւեկության կանոնները կոպտորեն խախտած 66 վարորդի, որոնց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Տարածքային բաժինների պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 16 մեքենա, որոնցից 6-ի վարորդներն ալկոհոլ օգտագործած են եղել, 2-ինը վարորդական իրավունքիի վկայական չեն ունեցել, մյուսներինը այլ խախտումների համար։ Ոստիկանույան ծառայողները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել 5 քրեական հեղինակության եւ 13 նախկինում դատապարտված անձանց։ Բերման են ենթարկվել նաեւ անձինք, որոնք չարամտորեն չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։

Արմավիրի ոստիկաններն էլ ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել են ոչ սթափ 14 վարորդի, որոնց մեքենաները տեղափոխել են պահպանվող հատուկ տարածքներ։ Ընդհանուր առմամբ՝ երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 63 մեքենա։ Տարբեր կասկածանքներով, ինչպես եւ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության Արմավիրի մարզային վարչության տարածքային բաժիններ բերման են ենթարկվել ու բերվել 147 անձ։ Մի քանի դեպքով հարուցվել է վարչական վարույթ։

Ուժեղացված ծառայություն են իրականացրել նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության ու ենթակա բաժինների, ինչպես եւ Լոռին սպասարկող ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Արդյունքում հայտնաբերվել է ճանապրհային երթեւեկության կանոնների 54 խախտում։ Հայտնաբերվել եւ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել ապօրինի փայտանյութով բեռնված մեկ բեռնատար։

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների, ինչպես եւ ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ռեժիմով ծառայությունն իրականացրել են 84 կարգախմբերով, որոնք շրջել են ողջ մարզով եւ հայտնաբերել մի շարք իրավախախտումներ։ Կարգազանց 155 վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։ Տարածքային ստորաբաժանումներ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել բազմաթիվ անձինք, այդ թվում ՝ քրեական հեղինակություններ։ Հայտնաբերվել են սառը զենքեր ու մեկ հետախուզվող անձ։ Ստուգումներ են իրականացվել մարզում բնակվող, այսպես կոչված՝ «օրենքով գողերի» բնակության հասցեներում։

Վայոց ձորի ոստիկանները եւս իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթեւեկության կանոնների 17 խախտում, 4 մեքենա էլ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է նաեւ լռության կանոնների խախտման մեկ դեպք, որի փաստով կազմվել է արձանագրություն։ Տարածքայինն բաժիններ են հրավիրվել նախկինում դատապարտված մի խումբ անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։

Գեղարքունիքում մարզային ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ հայտնաբերել են ճանապարհային երթեւեկության կանոնների 155 խախտում, որոնց փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 67 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներն իրենց գործողություններով սպառնալիք են ստեղծել երթեւեկության անվտանգության նկատմամբ։ Տարբեր կասկածանքներով բաժիններ բերմանն են ենթարկվել ավելի քան 80 անձ, կատարվել են խուզարկություններ, հայտնաբերվել թմրամիջոց։ Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։

Տավուշի մարզում ճանապարհային ոստիկանության եւ բաժինների ծառայողների կողմից պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 39 տրանսպորտային միջոց, որոնցից միայն 16-ի վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Իջեւանի, Դիլիջանի, Տավուշի եւ Նոյեմբերյանի բաժիններ են բերվել մարզում ապրող քրեական հեղինակություններ ու նախկինում մի քանի անգամ դատապարտված անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։ Տարբեր կասկածանքներով հիշյալ բաժիններ բերման են ենթարկվել նաեւ մի խումբ անձինք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում չեխուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար երեք երիտասարդի մեղադրանք է առաջադրվել
Պարզվել էր ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը...
Մտել են բջջային օպերատորներից մեկի սպասարկման սրահ ու բռնվել
Բերման ենթարկվածները ներակայացվել են տարածքային նախաքննական մարմնին ու ձերբակալվել․․․
Հետախուզվողի անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել
Տղամարդը հայտնել է, որ ներարկիչի շագանակագույն զանգվածն ափիոն տեսակի թմրամիջոց է․․․
«Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ անձանց․ նա սպանության փորձի մեղադրանքով կալանավորվել է. ոստիկանություն
Ավագ օպերլիազոր Արծրուն Միքայելյանի խոսքով՝ հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ են ստացել․․․
Գյումրիում ծեծի են ենթարկել թոշակառու կնոջն ու բնակարանից հափշտակել ոսկյա մատանիներ եւ գումար
Սուսաննա Բ.-ն «Գյումրի» բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խմբի կողմից նախ տեղում…
Ապօրինի մուտք են գործել վաճառակետ, հափշտակել են դրամարկղում առկա գումարը․ ՔԿ
Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 03:35-ի սահմաններում անհայտ անձինք․․․