News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայրաքաղաքի տարածքներում այսօր՝ հունիսի 18-ին իրականացրել է չոր խոտածածկույթի հսկվող այրում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am–ին հայտնում են, որ կանխարգելիչ միջոցառման ժամանակ այրվել է 30 հեկտար չոր խոտածածկույթ:

«Ստորեւ ներկայացնում ենք տվյալներ ըստ տարածքների՝ համաձայն կատարման ժամանակացույցի:

Ժ․09:45-ից մինչեւ ժ. 14։39-ը ԵՓՎ թիվ 8 ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ Սարալանջի պողոտայում՝ Հաղթանակի զբոսայգու մոտակայքում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է 5000 քմ խոտածածկույթ։

Ժ.09։54-ից մինչեւ ժ. 13։19-ը ԵՓՎ թիվ 2 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Կարմիր բլուրի մոտակայքում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ:

Ժ. 13։20 մինչեւ ժ. 15։16-ը ԵՓՎ թիվ 2 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երեւանյան լճի հարակից տարածքում իրականացրել է հերթպահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 2000 քմ խոտածածկույթ։

Ժ․10։03-ից մինչեւ ժ․14:47-ը ԵՓՎ թիվ 1 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երեւան քաղաքի Ամերիկայի փողոցում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է 1,5 հա մոտ խոտածածկույթ:

Ժ․10։05-ից մինչեւ ժ․13։18-ը ԵՓՎ թիվ 6 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է 4 հա խոտածածկույթ։

Ժ․12։54-ից մինչեւ ժ.16։34-ը ԵՓՎ թիվ 3 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երեւան քաղաքի Էրեբունի թանգարանի մոտակայքում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։

Ժ․13։30-ից մինչեւ ժ․14։05-ը ԵՓՎ թիվ 6 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Նոր Խարբերդի ամառանոցներում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է 5000 քմ խոտածածկույթ։

Ժ.14։44-ից ԵՓՎ թիվ 8 ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ Նորքի այգիներում իրականացնում է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տպել
Ամենաշատ