News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Շները հատուկ են անմեղ հայացք ընդունում, որպեսզի մանիպուլյացիայի ենթարկել իրենց տիրոջը՝ պարզել են գիտնականները: Աչքերի շրջանում մկանները, որոնք պատասխանատու են այդ հայացքի համար, հայտնվել են շների մոտ էվոլյուցիայի շրջանում, հաղորդում է BBC-ը:

Բրիտանացի եւ ամերիկացի գիտնականները համեմատել են շների եւ գայլերի կազմաբանությունն ու հայտնաբերել, որ շների մոտ կան մկաններ, որոնք չկան գայլերի մոտ: Այդ մկանը նման է անօգնության «երեխայական» արտահայտմանը, որին կարող են դիմակայել քչերը:

«Մենք ստացել ենք համոզիչ ապացույցներ այն մասին, որ շների մոտ կան նոր մկաններ, որոնք թույլ են տալիս փոխել հոնքերի դիրքը»,- ասում է հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Ջուլիաննա Կամինսկին Պորտսմուտսկի համալսարանից: Հոդվածը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences of the USA ամսագրում:

«Երբ շներն օգտագործում են այդ մկանը, նրանց տերերի մոտ ցանկություն է առաջանում պաշտպանել նրանց»,- շարունակում է նա:

Դրա շնորհիվ տեսողականորեն մեծանում են շների աչքերը:

Կամինսկիի խոսքով՝ մարդիկ ենթագիտակցորեն ցանկանում են պաշտպանել նման հայացք ընդունած շներին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ