News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Իսրայելական Rafael ընկերությունը Spice 250 ռումբը հագեցրել են արհեստական ինտելեկտով, հաղորդում է N+1-ը՝ Defense News-ի վրա հղումով:

Նոր ռազմամթերքը կարող է ինքնուրույն գտնել թիրախն ու այն տարբերել այլ օբյեկտներից: Ընկերությունում պնդում են, որ ռազմամթերքի փորձարկումն արդեն ավարտվել է եւ հաջողությամբ է անցել:

Ժամանակակից ռումբերը կարող են հագեցած լինել ինքնանշանառման համակարգերի մի քանի տեսակներով: Ռազմամթերքը, սակայն կարող է սխալներ թույլ տալ, օրինակ, եթե նշանառման կետում մի քանի նման օբյեկտներ գտնվեն:

Spice 250 ավիացիոն ռումբը, ինչպես պնդում են ընկերությունում, կարող է մեծ հավանականությամբ տարբերել թիրախը, ինչի համար օգտագործվում է տվյալների բազա, որը պարունակում է տարբեր օբյեկտների եռաչափ մոդելներ, ինչպես նաեւ նեյրոցանցերի օգնությամբ ստեղծված ալգորիթմներ:

Մշակողները պնդում են, որ նոր ռազմամթերքը կարող է ինքնուրույն կողմնորոշվել տարածքում, տարբերել շարժվող եւ անշարժ օբյեկտները:

Spice 250 ավիացիոն ռումբը հագեցած է 75 կգ զանգվածով եւ կարող է խոցել մինչեւ 100 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները: Այն ունի նաեւ ծալվող թեւ, որի օգնությամբ կարող է ծրագրել թիրախները:

Ավիառումբը հագեցած է նաեւ կապի հեռուստատեսային ալիքով, որով թիրախի լուսանկարը փոխանցում է մինչ խոցման պահը: Լուսանկարները կարող են օգտագործվել նեյրոցանցի հետագա ուսումնասիրման համար: Ռազմամթերքի մասին այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում կսկսեն բլոքչեյն տեխնոլոգիաներ ուսուցանել
«Լույս» հիմնադրամը նախաձեռնում է կրթական-վերլուծական ուղղվածության ստեղծում, որը կղեկավարի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը...
Facebook-ը սկսել է Instagram-ի օգտատերերի տվյալների արտահոսքի հետաքննությունը
«Իզվեստիա» պարբերականը հոկտեմբերի 21-ին հայտնել էր, որ տվյալների արտահոսքի մեղքը հնդկական մարքեթինգային ընկերությանն է․․․
Իլոն Մասկը Twitter-ում հաղորդագրություն է գրել Starlink արբանյակային ցանցի միջոցով
SpaceX-ի հիմնադիրը առաջին հաղորադագրությունն է գրել Թվիթերի իր միկրոբլոգում...
Twitter-ն աշխատում է նոր քաղաքականության վրա՝ կեղծ լուրերին դիմակայելու նպատակով
Twitter-ը հայտարարել է նոր քաղաքականություն մշակելու մասին...
Ֆրանսիացի ինժեներները սմարթֆոնի համար պատյան են ստեղծել, որը թույլ է տալիս կսմթելով եւ շոյելով կառավարել սարքը
Փարիզի տեխնոլոգիական համալսարանի ինժեներները՝ Մարկ Տեսյեի գլխավորությամբ, ստեղծել են մաշկ հիշեցնող ինտերֆեյս․․․
Apple-ը «խելացի» մատանի է արտոնագրել
Փոխգործողությունները կարող են իրականացվել սենսորային գոտու կամ Siri ձայնային հրահանգների միջոցով․․․