News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Ֆրենսիս Գուրախոն կարող էր վարսահարդար դառնալ, սակայն զբաղվում է կոնտրաբանդայով: Նա փորձել է Քենեդիի օդանավակայանից 34 սերինոս (անտառային երգող թռչուն) տեղափոխել՝ դրանք թաքցնելով վարսափաթթուկների մեջ, հաղորդում է Americaru-ն:

Այդ փոքր թռչունները գեղեցիկ երգում են եւ մի քանի հազար դոլար արժեն: Եվ այդ պատճառով տղամարդը Գայանայից փորձել է դրանք տեղափոխել կոնտրաբանդայի ճանապարհով: Այդ խմբաքանակի համար նա կարող էր 100 հազար դոլար ստանալ:

New York Times-ի հաղորդմամբ՝ սերինոսներ պարբերաբար փորձում են տեղափոխել ԱՄՆ-ից՝ դրանք փաթաթելով զուգարանաթղթի, զուգագուլպաների, կիսագուլպաների կամ այլ փոքր իրերի մեջ: Չնայած Հյուսիսային Ամերիկայում եւս կան սերինոսների տեսակներ, սակայն շատերը կարծում են, որ Գայանայում դրանք «ավելի լավ են երգում»:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ