News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը կքննարկի Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիում հորատման հետ կապված Թուրքիայի դեմ համապատասխան միջոցների ընդունման հարցը՝ ասվում է ԵՄ ընդհանուր հարցերով Խորհրդի (GAC) հայտարարության մեջ:

«Խորհուրդը լրջագույն անհանգստություն է հայտնում՝ կապված Արեւելյան Միջերկրածովում Թուրքիայի գործողությունների հետ եւ ցավում, որ Թուրքիան չի արձագանքել նման գործունեությունը դադարեցնելու Եվրոպական Խորհրդի կոչերին»,- ասվում է հայտարարության մեջ:

Խորհուրդը նաեւ նշել է, որ այդ գործողությունները բացասական ազդեցություն ունեն ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վրա, եւ Թուրքիայի կոչ է անում հարգել ԵՄ անդամ պետությունների ինքնիշխան իրավունքներն ու զսպվածություն ցուցաբերել:

«Խորհուրդը Եվրահանձնաժողովին եւ Եվրոպական ծառայությանն առաջարկում է անհապաղ համապատասխան միջոցներ ձեռնարկելու տարբերակներ ներկայացնել»,- նշվում է հայտարարության մեջ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ