News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.45
EUR
534.43
RUB
7.58
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնել է, որ կառավարությունը պատրաստվում է բացասական եզրակացություն տալ նվազագույն աշխատավարձը 55 հազարից 63 հազար դրամ դարձնելու մասին օրենքի նախագծին։ Նա, մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սա մի մեջբերում է՝  Վարազդատ Կարապետյանի ու իմ կողմից ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունից։

Մենք առաջարկում ենք նվազագույն աշխատավարձը 55 հազարից դարձնել 63 հազար դրամ։ Բնականաբար, ունենք բոլոր թվային և ոչ թվային հիմնավորումները։

Կառավարությունը հունիսի 20-ի նիստում պատրաստվում է բացասական եզրակացություն տալ մեր նախագծին՝ էս տիպի հիմնավորումներով։ Հիմնական զեկուցողը լինելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Ինչ ասեմ՝ սպասեք էս նախագծի քննարկմանը ԱԺ-ում»։

Բաբկեն Թունյանը նաև հրապարակել է կառավարության կողմից մերժման հիմնավորումը, որում, մասնավորապես, նշված է. «...քանի որ աղքատության գծից վերև գտնվողներն ըստ էության ինքնաբավ են և լրացուցիչ եկամուտներն առավելապես կուղղվի ոչ թե ծախսերի (պահանջարկի և առաջարկի) ավելացմանը, այլ կուտակմանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ