News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը շարունակում է Իրանի վրա ճնշման իր քարոզարշավը, սակայն չի ցանկանում հակամարտել Թեհրանի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեն, հաղորդում է Reuters-ը:

«Իրանին ուղղված մեր մեսիջն այն է, որ մենք ցանկանում ենք զսպել ագրեսիան: Նախագահ Թրամփը չի ցանկանում պատերազմել, եւ մենք կշարունակենք այդ փոխանցել այդ մեսիջը»,- ասել  Պոմպեոն:

Նրա խոսքով՝ բացի Օմանի ծոցի հայտնի հարձակումներից, վերջին շաբաթների ընթացքում այլ հարձակումներ են եղել, որոնցից մի քանիսը կանխվել են:

«Մենք չպետք է կենտրոնանանք միայն այդ երկու հարձակումների վրա: Մայիսի սկզբից տարածաշրջանում Իրանի կողմից հարձակումների տարբեր դեպքեր են եղել»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Նա նաեւ ասել է, որ այլ երկրներ, ինչպես օրինակ Չինաստանը, կապված են Հորմուզի նեղուցից, որտեղ հարձակվել են լցանավերը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ