News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բորիս Ջոնսոնը վստահ հաղթանակ է տարել Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլում: Նրա հետ անցումային շեմը հաղթահարել է եւս 4 թեկնածու՝ Թերեզա Մեյի կառավարության նախարարներ Մեյ Ջերեմի Հանթը, Մայքլ Գոուվը, Ռորի Ստյուարտն ու Սաջիդ Ջավիդը, հաղորդում է BBC-ը:

Երկրորդ փուլի ընթացում Համայնքների պալատի թորի-պատգամավորները դուրս են թողել միայն մեկ թեկնածուի՝ բրեքզիթի հարցով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբին: Նա չի կարողացել հավաքել հաջորդ փուլ անցնելու համար անհրաժեշտ 33 ձայները:

Ջոնսոնը հավաքել է 126 ձայն, ինչը գրեթե երաշխավորում է եզրափակիչ փուլ դուրս գալը:

Հաջորդ փուլերը կանցկացվեն հինգշաբթի, կընտրեն Պահպանողական կուսակցության գրեթե 160 հազար անդամի՝ քվեարկելով փոստի միջոցով:

Հաղթողը կփոխարինի Թերեզա Մեյին վարչապետի պաշտոնում: Պահպանողական կուսակցության ծրագրերով՝ դա տեղի կունենա հուլիսի վերջին:

ConservativeHome պահպանողականների կայքի հարցման համաձայն՝ եզրափակիչ փուլում Ջոնսոնը կհավաքի ձայների մոտ 70%-ը՝ հաղթելով ցանկացած մրցակցի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ