News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես սկսել է ընտրարշավը՝ իր ընտրողներին կոչ անելով «Այս թիմը պահպանել» եւս 4 տարի, հայտնում է BBC News-ը:

Թրամփն իր նախընտրական արշավը սկսել է Ֆլորիդա նահանգում, որն իր «երկրորդ տունն» է անվանում՝ հազարավոր համախոհների առջեւ ելույթ ունենալիս:

Ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահն առիթը բաց չի թողել դեմոկրատներին մեղադրելու «երկիրը մասերի բաժանելու» փորձի մեջ:

Հայտնի է, որ ավելի վաղ անցկացված վարկանիշի արդյունքներով Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը մի շարք առանցքային նահանգներում  գործող նախագահին զգալիորեն գերազանցել էր:

Նա բեմ է բարձրացել կնոջ՝ Մելանյայի հետ, որը հայտարարել է, թե հուզված է այն մտքից, որ առաջին տիկինը կլինի եւս 6 տարի:

Արշավի ժամանակ ելույթ են ունեցել նաեւ փոխնախագահ Մայք Փենսը եւ Սպիտակ տան հեռացող մամուլի խոսնակ Սառա Սանդերսը:

«Այս երեկո ես ձեր առջեւ եմ, որպեսզի պաշտոնապես սկսեմ իմ ընտրարշավը որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ երկրորդ ժամկետ ընտրվելու համար: Ձեզ խոստանում եմ, որ երբեք ձեզ ամոթով չեմ թողնի: Մենք պատրաստվում ենք կրկին Ամերիկան մեծ պահել»,- հայտարարել է նա Օռլանդոյում ելույթ ունենալիս:

80 րոպե տեւած ելույթի ժամանակ Դոնալդ Թրամփը քննարկել է նաեւ 2016 թվականի իր ընտրարշավի մի քանի առանցքային թեմաներ:

Նա, մասնավորապես, անդրադարձել է ապօրինի միգրացիայի թեմային:

«Մենք կարծում ենք, որ մեր երկիրը պետք է լինի օրինապաշտ քաղաքացիների ապաստարանը այլ ոչ թե հանցագործ օտարների»,- հայտարարել է Թրամփը:

Դրանից բացի, նա դեմոկրատներին քննադատել է ապօրինի միգրացիան օրինականացնելու փորձի մեջ, որպեսզի ավելի շատ ձայն ստանան, եւ հայտարարել է, որ նրանք «ինչպես գիտենք, ցանկանում են մեր երկիրը ոչնչացնել»:

Դեմոկրատների հերթական խիստ քննադատությամբ իր ելույթի լուսանկարը նա հրապարակել է Twitter-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ