News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի խորհրդարանն ընդունել է երեխաներին ծանակելու մասին օրենքում լրացումները, որոնք արգելում են ընտանիքում մարմնական պատիժները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օրենքում կատարվող լրացումները նախաձեռնվել էին այս տարեսկզբին աշակերտուհու դաժան սպանությունից հետո: Ծաղր ու ծանակը եւ ծեծը, որոնց երեխային ենթարկել էր հայրը՝ մոր լռելյայն համաձայնությամբ, նա արդարացրել էր «դաստիարակչական նպատակներով»: Ծնողների ինքնիրավչության խիստ սահմանափակումների բացակայությունը արգելակում էր ժամանակին ոստիկանություն դիմելը, իսկ խնամակալության մարմինները հաճախ անընդունակ էին կամ չէին ցանկանում երեխաներին պաշտպանել ծանակումից: Օրենքն ուժի մեջ կմտնի ապիրիլի 1-ին:

Տարեսկզբին Ճապոնիայում հանրային կարծիքը ցնցվել էր 10-ամյա Միա Կուրիհարայի պատմության պատճառով: Միան հունվարի վերջին մահացած էր գտնվել իր սենյակի լոգարանում՝ հոր կողմից շարունակաբար ծեծվելուց ու ծանակվելուց հետո: Քննությամբ պարզվել էր, որ դպրոցական անկետայում աղջիկը խոստովանել էր, որ հայրն իրեն պարբերաբար ծեծում է: Այն ավարտվում էր ուսուցչին ուղղված իրեն օգնելու խնդրանքով. «Սենսեյ, դուք չէի՞ք կարող մի բան անել»: Երեխային պաշտպանելու փոխարեն, խնամակալության մարմինները պաշտոնեական խախտման էին դիմել եւ անկետան փոխանցել հորը:

Խնամակալության մարմինները հունվարին դպրոցից հաղորդում էին ստացել, որ Միան տարեսկզբից ոչ մի անգամ դպրոց չի հաճախել: Մոր խոսքից պարզվել է, որ հայրը նրան ամեն օր ծեծել է, ստիպել է ժամեր շարունակ կանգնած մնալ, իսկ եթե նա նստել է, բռնությամբ կրկին ոտքի է կանգնեցրել եւ ծեծել, թույլ չի տվել քնել, գիշերվա մեջ արթնացրել է եւ ծեծել, վրան սառույցի ջուր է լցրել: Աղջկա մարմնի վրա նկատելի էին ծեծի հետքերը, ինչի պատճառով հայրը վախենալով հրապարակայնացումից, նրան թույլ չէր տալիս դպրոց գնալ եւ փողոց դուրս գալ: Դպրոցից բացակայելու մասին տեղեկացնելուց հետո 2 օր անց Միան մահացել է հերթական անգամ վրան սառույցի ջուր լցնելուց հետո: Պաթոլոգանատոմները պարզել են, որ մահվանից առաջ առնվազն  2 օր երեխան ոչինչ չի կերել: Անցյալ տարի խնամակալության մարմինները աղջկան արդեն վերցրել էին իրենց խնամակալության տակ՝ կապված լուրջ կասկածների հետ, որ նա տանը ծաղր ու ծանակի է ենթարկվում: Այնուհետեւ առանց որեւիցե հիմնավորման նրան տուն էին ուղարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ