News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանի ու ԱՄՆ ղեկավարներ Սի Ցզինպինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ 2 երկրները առեւտրային բանակցությունները վերսկսում են հաջորդ շաբաթ, հայտնում է Reuters-ը: 

Գործակալությունը նշում է, որ այս հանդիպումը կոգեշնչի ֆինանսական շուկաներին, որոնք հույս ունեն թուլացնել 2 երկրների միջեւ լարվածությունը:

Թրամփը երեքշաբթի հայտարարել էր, որ 2 կողմերի թիմերը կսկսեն Օսակայում G20 գագաթնաժողովում երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստումը: Չինաստանը նույնպես հաստատել է, որ հանդիպումը տեղի կունենա:

«Ես Չինաստանի նախագահ Սիի հետ շատ լավ հեռախոսազրույց եմ ունեցել: Մենք հաջորդ շաբաթ Ճապոնիայում G20-ում ընդլայնված հանդիպում կանցկացնենք: Մեր համապատասխան թիմերը բանակցություններ կսկսեն մեր հանդիպումից առաջ»,- Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Թրամփը:

Աշխարհի 2 խոշորագույն տնտեսություններով երկրները առեւտրային վեճի բարձրակետին են, որն ուժգին ազդեցություն է ունեցել ֆինանսական շուկաների վրա եւ վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը:

Ընդլայնված համաձայնագրի կնքման առեւտրային բանակցությունները անցյալ ամիս ձախողվել էին, երբ ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրել էր նախկին պայմանավորվածություններին չհետեւելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ