News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նյու Ջերսիի միլիոնատերը, որը յոթ ամիս ինտիմ կապի մեջ էր 15-ամյա աղջկա հետ, դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման, տեղեկացնում է Fox News-ը։

Բացի այդ, դատարանը պարտավորեցրել է 53-ամյա Սթիվեն Բրեդլի Մելին վճարել 35 200 դոլար հատուցում, 40 000 դոլար տուգանք եւ լրացուցիչ 5000 դոլար։

Մեղադրանքի համաձայն՝ Մելը, որը W.H. Mell Associates ներդրումային ընկերության գլխավոր տնօրենն է, մեղադրվում է երեխայի առողջությանը վնաս հասցնելու մեջ։

Մելը ձերբակալվել է 2018 թվականի հունիսին այն բանից հետո, երբ ոստիկանությանը հայտնի է դարձել այն մասին, որ նա ինտիմ կապի մեջ է անչափահասի հետ։ Նա նաեւ մեղավոր է ճանաչվել մանկական պոռնոգրաֆիա ստանալու եւ սեքսով անչափահասի հետ ապօրինաբար զբաղվելու մեջ Միացյալ Նահանգների տարածքում օդային թռիչքի ժամանակ։

Մելի անօրինական կապը 15-ամյա անչափահասի հետ սկսվել է 2017-ի մայիսին։ Նրանք շփվել են հեռախոսով եւ ինտերնետով։ Համաձայն դատական փաստաթղթերի, հուլիսին տղամարդն աղջկա համար ձեռք է բերել հակաբեղմնավորիչներ։ Բացի այդ, նա քանիցս պոռնոգրաֆիական լուսանկարներ է արել՝ նկարելով աղջկան։

Գործարարին բանտ կուղարկեն ընթացիկ տարվա հուլիսի 1-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ