News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձավ Քոչարյանի պաշտպաններից Հովհանես Խուդոյանի՝ նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը։

Դավթյանը նշեց, որ ինքնաբացարկի իջնորդության հիմնավորումը նախորդ երկու ժամանոց դատական նիստի կարճ սղագրություն է՝ ամենակարևոր հատվածքները բաց թողնված և բովանդակությունից կտրված։

Գլխավոր դատախազը պաշտպանների միջնորդությունը որակեց, որպես գործի քննությունն արհեստականորեն ձգձգելու միտում։

«Ներկայացված միջնորդությունն ակնհայտ անհիմն է և դատարանը, կարծում եմ այս հանգամանքը կհամարի իրավունքի չարաշահում»,–հայտարարեց նա։

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը խնդրեց դատախազներին կոնկրետացնել, թե նախորդ դատական նիստին վերաբերվող ո՞ր հատվածքներն են իր կողմից բովանդակությունից կտրված ներկայացվել։ Իսկ իրավունքի չարաշահման հետ կապված, պատպանը հորդորեց նախագահողին՝ նման դեպքում իր նկատմամբ դատական սանկցիա կիրառել։

 Տուժողի իրավահաջորդները միացան դատախազի միջնորդությանը, իսկ  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը հայտարարեց, որ իր համար այս հիմքով ընդունելի չէ դատավորին ներկայացված բացարկը։

Այսպիսով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակի այսօր ժամը 12։30–ին

Նշենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երրորդ անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանին։

 Դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքն այս անգամ նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի՝ հունիսի 18–ի դատական նիստում դրսևորած վարքագիծն է։

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը հիշեցրեց, որ հունիսի 18–ի դատական նիստում նախագահող դատավոր Դանիելյանը պարբերաբար ընդհատել է պաշտպաններին՝ թույլ չտալով նրանց առարկություններ ներկայացնել իր գործողությունների դեմ։

Ըստ նրա՝ դատավորի գործողությունների արդյունքում սահմանափակվել են պաշտպանների իրավունքները, ինչը հիմք է տվել պաշտպանական կողմին պնդելու, որ նախագահող դատավորը կանխակալ վերաբերմունք ունի մեղադրյալների նկատմամբ։

 Այս հիմքով էլ Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին՝ հորդորելովբ նրան բացարկ հայտնել։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը և տուժող Արթուր Ավագյանը բողոքարկել են մայիսի 18-ի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու եւ նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Նշենք, որ ներկայացված բողոքների վերաբերյալ 4 առարկություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Երկու օր անց՝ մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՍԴ–ն էլ օրերս որոշում է կայացրել մեկ ամսով երկարաձգել է Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ