News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, տեղեկություններ էին ստացել, որ Երեւանի բնակիչ 42-ամյա եւ Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում ապրող 34-ամյա տղամարդիկ կեղծ փողեր են պատրաստում եւ իրացնում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք վերցվեցին ոստիկանների օպերատիվ տեսադաշտ։ Տեղեկությունների իսկությունը պարզելու միջոցառումներին միացան ոստիկանության օպերատիվ ծառայությունների աշխատակիցներ, կազմակերպվեցին դարանակալումներ եւ օպերատիվ նկարահանումներ։ Քրեական հետախույզները քողարկված հետեւեցին նրանց շարժին։

Տեսանկարահանումից հստակ երեւում է, որ միրգ գնող տղամարդը վաճառողին տալիս է ակնհայտ կեղծ 5000-անոց, ինչից հետո վաճառողը սկսում է հետապնդել նրան, բայց ոչ շատ երկար։ Դարանակալած ոստիկանները տղամարդուն բռնում են ու կեղծ թղթադրամ իրացնելու կասկածանքով բերման ենթարկում ոստիկանության Կենտրոնական բաժին։

Բերման ենթարկվածի խուզարկությամբ հայտնաբերվեց 5000 դրամ անվանական արժեքով 9 հատ կեղծ թղթադրամ, որոնք առգրավվեցին ու փաթեթավորվեցին։ Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ նա հայտնաբերված կեղծ փողը անվանական արժեքից մի քանի անգամ էժան գնել է Երասխահուն գյուղի 35-ամյա մի բնակչից։ Տեղեկությունը փոխանցվեց ոստիկանության Արմավիրի բաժին։ Արդյունքում ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված մյուս անձն էլ հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։

Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում խուզարկություններ կատարվեցին նրանց բնակարաններում։ Հայտնաբերվեցին տպելու սարքավորումներ եւ հատուկ թղթեր, որոնք նույնպես առգրավվեցին։

Բերման ենթարկված անձինք ձերբակալվել են։

Նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանասարյանի կողմից 9–ամյա տղային վրաերթի ենթարկելու մասին մայրը հաղորդում է տվել. երեխային դատաբժշկի ուղեգիր կտան
9–ամյա երեխայի մայրը այսօր՝ հոկտեմբերի 15–ին հաղորդում է ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին...
Ինչու՞ ԲԿ–ները ոստիկանությանը չեն հայտնել, որ 9–ամյա երեխան վնասվածք է ստացել վրաերթի հետևանքով
«Մեր ամբուլատոր քարտում մայրը գրել է, որ բակում խաղալիս երեխան ոտքը ոլորել է...»
Արտաշատի դպրոցում երեխաները թունավորվել են այսօր առաքված սննդամթերքից. ՔԿ–ում քրեական գործ է հարուցվել
«Սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտներ...
Բաշինջաղյան, Լենինգրադյան փողոցների բակերում կայանված մեքենաներից կատարված հափշտակությունները բացահայտվել են
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին...
Դավիթ Սանասարյանը շորթման հետ կապված հաղորդում չի ներկայացրել դատախազություն
Փոխարենը դատախազությունը Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին ԶԼՄ-ներում և համացանցում տարածված տեղեկությունները...
Թունավորման ախտանիշներով Արտաշատի թիվ 5 դպրոցից 23 երեխա տեղափոխվել են հիվանդանոց
Պարզվել է, որ երեխաները կերել են Ա/Ձ Անահիտ Վարդանյանի կողմից մատակարարված նրբերշիկով պիցցա…
Ամենաշատ