News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց մերժել Քոչարյանի պաշտպան Հավհաննես Խուդոյանի՝ իր դեմ ներկայացված ինքնաբացարկի երրորդ միջնորդությունը։

Նշենք, որ դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքն այս անգամ նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի՝ հունիսի 18–ի դատական նիստում դրսևորած վարքագիծն էր։

Ըստ պաշտպանական կողմի՝  դատավորի գործողությունների արդյունքում սահմանափակվել են պաշտպանների իրավունքները, ինչը հիմք է տվել պաշտպանական կողմին պնդելու, որ նախագահող դատավորը կանխակալ վերաբերմունք ունի մեղադրյալների նկատմամբ։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը և տուժող կողմը բողոքարկել են մայիսի 18-ի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու եւ նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Նշենք, որ ներկայացված բողոքների վերաբերյալ 4 առարկություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Երկու օր անց՝ մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՍԴ–ն էլ օրերս որոշում է կայացրել մեկ ամսով երկարաձգել է Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովին ու ՄԻԵԴ-ին դիմելը ճիշտ որոշում էր. Հայկ Ալումյան
Փաստաբանի խոսքով` ՍԴ-ի կողմից Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ին դիմելը նոր…
Դատարանն արդեն 24 օր չի քննում Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը
Դեռեւս հունիսի 27-ին, մենք միջնորդություն ենք ներկայացրել առաջին ատյանի…
Եթե Քոչարյանին կալանավորելու հիմքեր լինեին, Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հաշվեհարդար չէր լինի. Հայկ Ալումյան
Ալումյանի խոսքով` մինչ այդ իշխանությունները ստիպված էին դատավորների վրա առանձին ձեւով ճնշում գործադրել…
Ռոբերտ Քոչարյանի գործով վերջնական ակտը կայացնելու է Սահմանադրական դատարանը. Հրայր Թովմասյան
Սա, թերեւս, այն գործն էր, որտեղ, կարծում եմ, ոչ միայն անհրաժեշտ էր, այլ, չեմ ուզում «պարտադիր» բառն օգտագործել...
ՍԴ–ն առաջին անգամ է դիմում ՄԻԵԴ–ին՝ առանձին գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար. իրավաբան
Նրա խոսքով՝ նման իրավունք ՀՀ ՍԴ-ն ձեռք է բերել մոտ մեկ տարի առաջ...
Տանկերի մասին խոսելիս իմաստ ունի, որ Փաշինյանը հիշի 96 թվականը. Վիկտոր Սողոմոնյան
Դատավորի սենյակի խուզարկության հետ քաղաքական կապը չտեսնել հնարավոր չէ...