News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Երեւանում հունիսի 18-ին թալանել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին։

Shamshyan.com-ի   հաղորդմամբ, Հ. Թամամյանը դիմել է ոստիկանության կենտրոնական բաժին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 16։00-ից մինչեւ 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կենտրոն վարչական տարածքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում իր BMW մակնիշի 03 NN 003 համարանիշի կայանված ավտոմեքենայի դռան ապակին կոտրել են եւ այնտեղից հափշտակել ձեռքի պայուսակը, փաստաթղթեր եւ այլ իրեր։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Նշենք, որ Հ. Թամամյանը երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանության համակարգում: Նրան հանցագործ աշխարհում ավելի շատ ճանաչում էին «Թամամ» մականվամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանասարյանի կողմից 9–ամյա տղային վրաերթի ենթարկելու մասին մայրը հաղորդում է տվել. երեխային դատաբժշկի ուղեգիր կտան
9–ամյա երեխայի մայրը այսօր՝ հոկտեմբերի 15–ին հաղորդում է ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին...
Ինչու՞ ԲԿ–ները ոստիկանությանը չեն հայտնել, որ 9–ամյա երեխան վնասվածք է ստացել վրաերթի հետևանքով
«Մեր ամբուլատոր քարտում մայրը գրել է, որ բակում խաղալիս երեխան ոտքը ոլորել է...»
Արտաշատի դպրոցում երեխաները թունավորվել են այսօր առաքված սննդամթերքից. ՔԿ–ում քրեական գործ է հարուցվել
«Սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտներ...
Բաշինջաղյան, Լենինգրադյան փողոցների բակերում կայանված մեքենաներից կատարված հափշտակությունները բացահայտվել են
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին...
Դավիթ Սանասարյանը շորթման հետ կապված հաղորդում չի ներկայացրել դատախազություն
Փոխարենը դատախազությունը Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին ԶԼՄ-ներում և համացանցում տարածված տեղեկությունները...
Թունավորման ախտանիշներով Արտաշատի թիվ 5 դպրոցից 23 երեխա տեղափոխվել են հիվանդանոց
Պարզվել է, որ երեխաները կերել են Ա/Ձ Անահիտ Վարդանյանի կողմից մատակարարված նրբերշիկով պիցցա…
Ամենաշատ