News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ղարաբաղի եւ առանձին օտարերկրյա քաղաքների միջեւ պայմանագրերի խզումները շարունակվում են: Հունիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  այս մասին հայտարարեց ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը:

Նրա խոսքով՝ սա արդյունք է այն բանի, որ մենք ղարաբաղյան հարցի վերաբերյալ միասնական մոտեցում եւ հայեցակարգ չունենք, ոչ Հայաստանում, ոչ Ղարաբաղում չկա հստակ մոտեցում, թե ինչ կարգավիճակում պետք է կլինի Ղարաբաղը՝ անկախ պետության, թե որպես Հայաստանի մաս:

«Եթե մենք ցանկանում ենք, որ Ղարաբաղը որոշակի հարաբերություններ ունենա այս կամ այն միջազգային սուբյեկտների հետ, մենք պետք է ինքներս ճանաչենք նրա անկախությունը: Եթե մենք ուզում ենք, որ Ղարաբաղը վերամիավորվի Հայաստանի հետ, ապա նորից, առաջին հերթին, պետք է ճանաչենք Ղարաբաղի անկախությունը, քանի որ այլ իրավական ճանապարհ չկա: Սակայն, եթե մենք չենք ճանաչել  Ղարաբաղը եւ Ստեփանակերտի հետ միջազգային պայմանագրեր չենք կնքում, ապա պետք չէ զարմանալ, որ Ֆրանսիայի քաղաքները խզում են  Ղարաբաղի հետ պայմանագրերը», - նշեց նա:

Ըստ Այվազյանի, ներկայումս ներքաղաքական իրադարձությունները ստվերում են թողնում արտաքին ասպարեզում տեղի ունեցող գործընթացները, որոնք ինչ-որ ձեւով վերաբերում են մեզ: «Կարելի է համաձայնվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այն իմաստով, որ նրան մեկ միասնական փաստաթուղթ է ամնհրաժեշտ, որով նա կարող է նստել բանակցային սեղանի շուրջ», - եզրափակեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել