News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի իշխանությունները 2021 թվականին կսկսեն Ջակարտայից երկրի մայրաքաղաքի տեղափոխումը, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

«Շինարարությունը կսկսվի 2021 թվականին, մենք հույս ունենք, որ [մայրաքաղաքի] տեղափոխման գործընթացը տեղի կունենա աստիճանաբար, եւ նոր մայրաքաղաքը կսկսի գործել 2024 թվականից»,- ասել է Ինդոնեզիայի զարգացման ծրագրման նախարար Բամբանգա Բրոջոնեգորոն:

Նրա կարծիքով՝ նոր մայրաքաղաքը կտեղակայվի Կալիմանտան կղզում: Նախագծի իրականացման միջոցները բյուջե կմուտքագրվեն 2020 թվականին, շինարարությունը կարող է արժենալ 32,5 մլրդ դոլար:

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն որոշել է Ճավա կղզուց մայրաքաղաքը տեղափոխել ապրիլին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայրաքաղաքի տեղափոխումը կարող է տեւել մինչեւ 10 տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ