News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պաշտպանի ներկայացուցիչները հունիսի 18-ին չհայտարարված այց են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ հայտարարծ անձանց հետ:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հերթական անգամ առանձնազրույց է տեղի ունեցել ապրիլի 30-ից հացադուլ հայտարարած Վահե Մելոյանի հետ:  Հունիսի 18-ի այցի դրությամբ արձանագրվել է, որ Վահե Մելոյանի գիտակցությունը պարզ է, կողմնորոշումը՝ բավարար, հարցերին պատասխանում է հստակ: Բժշկական փաստաթղթերի ուսումնասիրմամբ՝ արձանագրվել է նաեւ, որ զարկերակային ճնշումը գտնվում է նորմայի սահմաններում:

Պաշտպանի ներկայացուցիչները ազատությունից զրկված անձին հերթական անգամ ներկայացրել են հացադուլի բացասական հետեւանքներն իր առողջական վիճակի վրա:

Նշենք, որ նախորդ առանձնազրույցներից մեկի ժամանակ Վահե Մելոյանը նշել է, որ հացադուլը պայմանավորված է իրեն առաջադրված մեղադրանքով եւ ընտրված խափանման միջոցով:

Ավելի վաղ՝ չհայտարաված այցի ժամանակ, Վահե Մելոյանը հայտնել է, որ ունի սրտի հետ կապված առողջական խնդիրներ, սակայն չի դիմել քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմին: Այս հարցը քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Արդյունքում կալանավորված անձը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, իրականացվել են անհրաժեշտ հետազոտությունները:

Միաժամանակ այցի արդյունքներով պայմանավորված՝ Վ. Մելոյանի առողջական վիճակի, հացադուլի ընթացքի եւ դրա ընթացքում իրականացվող բժշկական սպարկման հարցերի կապակցությամբ մայիսի 30-ին գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն: Գրությամբ նաեւ առաջակվել է քննարկել հացադուլով պայմանավորված Վահե Մելոյանին բժշկական պատշաճ հսկողության նպատակով քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնար կամ բուժական ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը եւ տեղեկացնել արդյունքների մասին:

Գրությամբ նշվել է նաեւ, որ ելնելով իրավիճակի բարդությունից՝ անհրաժեշտ է ուժեղացնել իրականացվող սոցիալհոգեբանական բացատրական աշխատանքները՝ հացադուլի բացասական հետեւանքները կանխելու ուղղությամբ: Հիշյալ գրության վերաբերյալ դեռեւս պատասխան չի ստացվել:

Բացի այդ, մայիսի 31-ին Վահե Մելոյանի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեգրած բողոքով խնդրել է Պաշտպանի աջակցությունը որդուց լրացուցիչ ցուցմունք վերցնելու, նրա եւ քրեական գործով տուժող հանդիսացող անձի հետ առերես հարցաքննությունն իրականացնելու, ինչպես նաեւ որդու տեսակցությունների եւ հեռախոսազանգերի նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու հարցերում:

Վերոնշյալ հարցերի կապակցությամբ 2019 թվականի հունիսի 6-ին գրություն է հասցեագրվել ՀՀ քննչական կոմիտե: Այս պահին պատասխանն ուսումնասիրվում է:

Միաժամանակ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը մշտապես կապի մեջ է գտնվել ՔԿՀ բժշկական սպասարկման բաժնի պետի հետ, իսկ 2019 թվականի հունիսի 12-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի պետը տեղեկություն է տրամադրել այն մասին, որ 2019 թվականի հունիսի 7-ին եւ հունիսի 12-ին Վահե Մելոյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, որտեղ իրականցվել են մի շարք հետազոտություններ:

Հունիսի 14-ի ուշ երեկոյան եւս Պաշտպանի ներայացուցիչները կապի մեջ են եղել ՔԿՀ-ի վարչակազմի հետ, տեղեկություն ենք ստացել, որ Վահե Մելոյանը հրաժարվել է ՔԿՀ ժամանած շտապ բուժօգնության ծառայությունից: Հունիսի 17-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը կապ է հաստատել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչակազմի հետ եւ տեղեկացել, որ Վահե Մելոյանը հունիսի 15-ին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ