News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական  գործով ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են մի շարք գողություններ: Մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդի:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 23։45-ից մինչեւ հաջորդ օրը՝ ժամը 07։40-ն ընկած ժամանակահատվածում, 1996թ. ծնված երիտասարդը, ով հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ, նախապես իր մոտ պահվող երկաթյա լինգի գործադրմամբ մուտքի դուռը բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել Երեւան քաղաքի Փափազյան փողոցում  գտնվող հացաբուլկեղենի վաճառակետ եւ հափշտակել զովացուցիչ ընպելիքներ եւ արեւածաղիկ։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած 22-ամյա երիտասարդը տարբեր ժամանակահատվածներում առերեւույթ կատարել է նաեւ այլ գողություններ եւս: Իրականացված քննչական եւ դատավարական  մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել է նույն անձի կողմից կատարված գողության եւ գողության փորձի եւս 6 դրվագ:

Այսպես՝ 2019 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 21։10-ից մինչեւ հաջորդ օրը՝ ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, 22-ամյա երիտասարդը, իր ծանոթի հետ, նախապես իր մոտ պահվող երկաթյա լինգի գործադրմամբ, բացելով Երեւան քաղաքի Կասյան փողոցում գտնվող բջջային հեռախոսների եւ աքսեսուարների վաճառակետի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել վաճառակետ եւ հափշտակել բջջային հեռախոսների աքսեսուարներ՝ պատճառելով խոշոր չափերով գույքային վնաս։

Այնուհետեւ, 2019 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 05։30-ից մինչեւ ժամը 05։40-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, նախապես իր մոտ պահվող երկաթյա լինգի գործադրմամբ, երիտասարդը փորձել  է բացել Երեւան քաղաքի Սունդուկյան փողոցի շենքերից մեկի առաջին հարկում տեղակայված միրգ-բանջարեղենի պահեստարանի մուտքի դուռը, սակայն, զգալով բացահայտման վտանգը, ոչինչ չհափշտակելով, դիմել է փախուստի՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով։

Բացի այդ, 2019 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 05։05-ին, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, 22-ամյա երիտասարդը, նախապես իր մոտ պահվող երկաթյա  լինգի գործադրմամբ բացելով Երեւան քաղաքի Փափազյան փողոցում գտնվող հացաբուլկեղենի վաճառակետի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել վաճառակետ, որտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերով կանխիկ գումար։

Գողության մյուս դրվագը գրանցվել է 2019 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 05։10-ի մինչեւ 05։55-ն ընկած ժամանակահատվածում: Այսպես՝ նախապես իր մոտ պահվող երկաթյա լինգի գործադրմամբ մուտքի դռան ապակին կոտրելու եղանակով, երիտասարդն ապօրինի մուտք է գործել Երեւան քաղաքի Հր․Քոչար փողոցում գտնվող վաճառակետ եւ այնտեղից հափշտակել դրամարկղի պահոցը եւ դրանում առկա կանխիկ գումարը։

Բացի այդ, 2019 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 05։20-ի սահմաններում, նախապես իր մոտ պահվող երկաթյա լինգի միջոցով նույն անձը փորձել է բացել Երեւան քաղաքի Հր․Քոչար փողոցում տեղակայված արագ սննդի կետի մուտքի դուռը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել եւ ոչինչ չհափշտակելով՝ հեռացել է։

2019 թվականի մարտի 31-ին՝ ժամը 00։10-ից մինչեւ նույն օրվա առավոտյան ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում գործող մթերային խանութի հետին պատի ապակեպատ հատվածը, ապօրինի մուտք է գործել խանութ եւ այնտեղից գաղտնի հափշտակել կոնյակ, ծխախոտ, փքաբլիթներ, սուրճ, լոգանքի գել եւ կանխիկ գումար։

Նախաքննության ընթացքում ստացվել են տեսանկարահանող սարքի տեսագրությունները, ենթարկվել զննության: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատամատնադրոշմային փորձաքննություն:

՝Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

՝Հատկանշական է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ ի սկզբանե որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Սակայն վերջինս շարունակել է իր հանցավոր գործունեությունը, չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին եւ կատարել է նմանատիպ հերթական հանցագործությունը: Արդյունքում՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ միայն հայտնաբերվելուց հետո քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրվելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

՝Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են ակտիվ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` նշված անձի կողմից հնարավոր այլ հանցավոր դրսեւորումները բացահայտելու, մասնակից հնարավոր այլ անձանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Ամենաշատ