News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.74
EUR
535.47
RUB
7.6
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Գոյություն ունեն սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի մահվանը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի մասնակցության հավաստի ապացույցներ, սակայն հետագա քննություն է անհրաժեշտ, նշված է ՄԱԿ արտադատական մահապատիժների եւ մարդու իրավունքների հարցերով խորհրդի հատուկ զեկուցող Անիես Կալամարի զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փաստաթուղթը հրապարակվել է նախօրեին Ժնեւում ընթացող ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով խորհրդ 41-րդ նստաշրջանում Խաշոգջիի սպանության քննության արդյունքների գնահատականները պաշտոնապես ներկայկացնելիս: ՄԱԿ հատուկ զեկուցողի եզրահանգումները Խորհրդում կբարձրաձայնվեն հունիսի 26-ին:

Սաուդյան Արաբիան ավելի վաղ ընդունել էր, որ լրագրողին սպանել են հյուպատոսության աշխատակիցները նրա հետ վեճի ժամանակ: Հետաքննության հետ կապված իշխանությունները կալանավորել են 11 մարդու, որոնցից 5-ի համար դատախազությունը մահապատիժ է պահանջել: Սաուդյան Արաբիան հրաժարվել է քննություն անցկացնելու համար Թուրքիային հանձնել այս հանցագործության մեջ կասկածվողներին:

«Հատուկ զեկուցողը պարզել է, որ գոյություն ունեն հավաստի ապացույցներ՝ Սաուդյան Արաբիայի առանձին բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում՝ գահաժառանգ արքայազնի մասնակցության վերաբերյալ (սպանությանը – խմբ.), որոնք հետագա քննություն են պահանջում»,- նշված է փաստաթղթում:

Նրա խոսքով՝ Խաշոգջիի սպանության մեջ մեղավորների որոնումը չպետք է սահմանափակվի նրանց հայտնաբերմամբ, «ովքեր բռնել են լիցքավորված ատրճանակը», այլ նաեւ նրանց պարզելով, ովքեր խախտել են կամ չեն կատարել իրենց անմիջական ծառայողական պարտականությունները:

Խաշոգջին, որն աշխատում էր որպես ամերիկյան Washington Post թերթի մեկնաբան եւ 2017-ից ապրում էր ԱՄՆ-ում, անհետացել էր Թուրքիայում 2018 թվականի հոկտեմբերի 2-ին այն բանից հետո, երբ մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենք։ Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները հոկտեմբերի 20-ի գիշերը տարածել են երկրի գլխավոր դատախազի հաղորդագրությունը, որ, ըստ նախնական տվյալների, Խաշոգջին մեռած է, նրա մահվան պատճառ է դարձել վեճը հյուպատոսության աշխատակիցների հետ։

Ստամբուլի դատախազությունը հայտարարել է, որ Խաշոգջիի սպանությունը միտումնավոր է եղել, լրագրողի մարմինը մասնատվել է եւ վերացվել այն բանից հետո, երբ խեղդամահ է արվել գլխավոր հյուպատոսությունում։ Թուրքիան Սաուդյան Արաբիայից պահանջում է հանձնել մեղավորներին, ինչպես նաեւ տեղեկատվություն Խաշոգջիի մարմնի գտնվելու տեղի մասին։ Սաուդյան գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ Խաշոգջիի սպանության գործով կալանվել է 21 մարդ։ Սպանության հինգ անմիջական մասնակիցների համար դատախազությունը մահապատիժ է պահանջել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մտահոգիչ են Թուրքիայի կողմից Արաքսի վրա ջրամբարաշինության ծրագրերը. Ավինյանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին
Ավինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին առաջարկել է Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակ պահելու հարցի կարգավորման նպատակով գործնական քայլեր ձեռնարկել...
Տիգրան Ավինյանը Սեւանա լճի օրինակով ՄԱԿ–ում ներկայացրել է Հայաստանում կլիմայական փոփոխությունների ազդեցությունը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցեց էներգետիկ արդյունավետությանը եւ կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղանին...
ԱՄՆ-ը սահմանափակել է Նյու Յորքում Զարիֆի տեղաշարժը
«Ամերիկացի դիվանագետներն ազատ չեն շրջում Թեհրանում, այդ պատճառով մենք եւս չենք ցանկանում, որ իրանցի դիվանագետներն ազատ շրջեն Նյու Յորքում...
Ահաբեկչություն Սոմալիի հյուրանոցում. զոհվածների թվում կան արտասահմանցիներ եւ Ջուբալենդի նախագահը
Ահաբեկչության հետեւանքով զոհվել են Քենիայի, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի եւ Տանզանիայի քաղաքացիներ…
Ֆրանսիան մշտապես կանգնած կլինի հայ ժողովրդի կողքին անվտանգությունն ապահովելու համար. Ջոնաթան Լակոտ
Երեւանում նշել են Բաստիլիայի գրավման օրը…
Հայաստանն աշխարհի հետ կիսում է փախստականների խնդրի լուծման բեռը. ՄԱԿ ներկայացուցիչ
Աննա-Կարին Օսթն անդրադարձավ եւս մեկ հարցի՝ քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրներին…