News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հունիսի 18-ին մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) 2019թ. Համաշխարհային համաժողովին։ Երեք տարին մեկ անցկավող այս համաժողովը ԱՃԹՆ-ի 52 անդամ երկրների եւ արդյունահանող ոլորտի շահառուների համար բացառիկ հարթակ է հանդիսանում բնագավառի կառավարման եւ ԱՃԹՆ-ի ազդեցության հետ կապված բազմաբովանդակ քննարկումների համար:

Համաժողովի առաջին օրը տեղի է ունեցել ԱՃԹՆ-ի ազգային համակարգողների հանդիպումը, որտեղ ներկայացվել են ԱՃԹՆ-ի ստանդարտի նոր պահանջները։ ԱՃԹՆ-ի խորհուրդը հաստատել է ԱՃԹՆ-ի վերանայված ստանդարտը, որը համալրվել է պայմանագրերի հրապարակման, բնապահպանական հաշվետվողականության, տվյալների համակարգային բացահայտման, գենդերային եւ մի շարք նոր պահանջներով։ ԱՃԹՆ-ի խորհրդի նախագահ է ընտրվել Նոր զելանդիային նախկին վարչապետ, ՄԱԶԾ-ի նախկին ադմինիստրատոր տիկին Հելեն Քլարքը։

52 երկրների շարքում Հայաստանը եւ եւս երկու պետություններ ԱՃԹՆ Համաշխարհային համաժողովի ժամանակ արժանացան ԱՃԹՆ-ի նախագահության մրցանակին, որի առնչությամբ համաժողովի բացման ժամանակ ԱՃԹՆ նախագահ Ֆրեդրիկ Ռայնֆելդը նշել է․ «Նորեկ երկրի անդամակցումն ԱՃԹՆ-ին սկսվեց նորարարությամբ եւ բարձր տեմպերով։

Խթանելով կառավարության, արդյունահանող կազմակեպությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ համագործակցությունը՝ ԱՃԹՆ-ն օգնել է բազմաշահառու կողմերի համար ստեղծել բնական ռեսուրսների կառավարման շուրջ երկխոսության նոր մշակույթ:

Հետեւելով համակարգային տվյալների բացահայտման ուղուն՝ Հայաստանի ԱՃԹՆ-ն ստեղծել է համակարգային տվյալների բացահայտման առցանց հաշվետվությունների համակարգ, որն էլ ծառայում է որպես տվյալների պորտալ»:

Հիշեցնենք, որ Հայաստանը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն անդամակցության գործընթացը սկսել է դեռեւս 2017 թվականից: Հայաստանը հաջողել է ոչ միայն կարճ ժամկետներում եւ արդյունավետորեն իրականացնել միջազգային ստանդարտի ներդրման աշխատանքները, այլեւ հանդես է եկել նորարարական լուծումների ներդրմամբ՝ մշակելով տվյալների հավաքագրման առցանց համակարգ, որը տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվությունը բաց ձեւաչափերով:

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) բնական պաշարների բաց եւ հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է: ԱՃԹՆ-ի նպատակն է ավելի թափանցիկ եւ հաշվետվողական պետական ու գործարար համակարգերի ստեղծումն է, ինչպես նաեւ հանրային երկխոսության կայացմանը խթանելն է՝ դրանով իսկ երաշխավորելով կողմերի միջեւ փոխըմբռնումը: ԱՃԹՆ-ի արժեքավոր առանձնահատկությունը որոշում ընդունող եռակողմ մարմնի՝ բազմաշահառու խմբի (ԲՇԽ) ձեւավորումն ու գործունեությունն է։ Հայաստանի ԲՇԽ առաջին կազմը ստեղծվել է 2016 թվականին, որը բաղկացած է ՀՀ կառավարության, հանքարդյունահանող ընկերությունների եւ քաղաքացիական հասարակության իրավահավասար ներկայացուցիչներից, որոնց որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ՝ կոնսեսուսով։

ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ներկայացված ԱՃԹՆ-ի անդամակցության հայտը հաստատվել է 2017 թվականի մարտի 9-ին Բոգոտայում կայացած ԱՃԹՆ-ի խորհրդի նիստում: Երկիրը թեկնածու անդամ դառնալուց հետո ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդի կողմից սահմանված ժամկետներում ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցը հրապարակել է 2019թ. հունվարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ