News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 54-ամյա տղամարդու դանակահարության մի շարք հանգամանքներ: Ձերբակալվել է համագյուղացին:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2019թ. հունիսի 18-ին՝ ժամը 21:30-ին, «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Արմավիրի հիվանդանոց, «որովայնի շրջանի ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ, բուժօգնության է դիմել Արմավիրի մարզի բնակիչ՝ ծնված 1964 թվականին:

Անմիջապես հիվանդանոց է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 1964թ. ծնված տղամարդը ճանաչվել է տուժող:

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տուժողի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները։

Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 18-ին՝ ժամը 19-ի սահմաններում, մարզի գյուղերից մեկի գերեզմանատանը համագյուղացիները կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ու կռվի են բռնվել, որի ժամանակ էլ 1964թ. ծնված տղամարդուն դանակի գործադրմամբ պատճառվել է մարմնական վնաս:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Արմավիրի մարզի բնակիչ՝ ծնված 1978 թվականին: Վերջինս  ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով:

Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել է դեպքին ականատես վկան, առգրավվել են տուժողի և կասկածյալի հագին դեպքի պահին եղած հագուստները:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանասարյանի կողմից 9–ամյա տղային վրաերթի ենթարկելու մասին մայրը հաղորդում է տվել. երեխային դատաբժշկի ուղեգիր կտան
9–ամյա երեխայի մայրը այսօր՝ հոկտեմբերի 15–ին հաղորդում է ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին...
Ինչու՞ ԲԿ–ները ոստիկանությանը չեն հայտնել, որ 9–ամյա երեխան վնասվածք է ստացել վրաերթի հետևանքով
«Մեր ամբուլատոր քարտում մայրը գրել է, որ բակում խաղալիս երեխան ոտքը ոլորել է...»
Արտաշատի դպրոցում երեխաները թունավորվել են այսօր առաքված սննդամթերքից. ՔԿ–ում քրեական գործ է հարուցվել
«Սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտներ...
Բաշինջաղյան, Լենինգրադյան փողոցների բակերում կայանված մեքենաներից կատարված հափշտակությունները բացահայտվել են
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին...
Դավիթ Սանասարյանը շորթման հետ կապված հաղորդում չի ներկայացրել դատախազություն
Փոխարենը դատախազությունը Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին ԶԼՄ-ներում և համացանցում տարածված տեղեկությունները...
Թունավորման ախտանիշներով Արտաշատի թիվ 5 դպրոցից 23 երեխա տեղափոխվել են հիվանդանոց
Պարզվել է, որ երեխաները կերել են Ա/Ձ Անահիտ Վարդանյանի կողմից մատակարարված նրբերշիկով պիցցա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ