News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 17
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Հայաստանում կգործարկվի զտման ձեռնարկություն, որտեղ կարտադրվի բանկային ոսկի: Հունիսի 19-ին Ազգային ժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Նա, մասնավորապես, հայտնեց, որ ԿԲ-ն արդեն համաձայնություն է ձեռք բերել շվեյցարական ընկերություններից մեկի հետ: «Սա վերջին ակորդներն են, եւ շատ շուտով Հայաստանում ոսկու զտման ձեռնարկություն կբացվի, որտեղ ոսկու ձուլակտորներ կարտադրվեն»,- հավաստիացրեց պաշտոնյան:

Ջավադյանի խոսքով՝ այս ձեռնարկության կառուցումը կախված է նաեւ հանրապետությունում լեռնահանքային ճյուղում իրավիճակի զարգացումից: «Մեր արտադրողները կկարողանան ոսկի արտահանել դորե ձուլվածքի տեսքով: Դա 80-90 տոկոսով ոսկու ձուլակտորներ են, որոնց 10 տոկոսը կարող է բաժին ընկնել այլ մետաղների կամ նյութերի»,- պարզաբանեց ԿԲ նախագահը:

Նա հայտնեց նաեւ, որ ամեն ինչ պատրաստ է, երկիր է բերվել հատուկ տեխնիկա, ընտրվել է տեղը, եւ արդեն հաջորդ տարի կսկսվի անմիջական արտադրությունը:

Ընդ որում՝ Արթուր Ջավադյանը նշեց, որ ԿԲ-ն կարող է դանալ «լուռ բաժնետեր»՝ ձեռնարկության 6-7 տոկոս բաժնեմասով: «Սա մեր պահանջն է եւ թույլ կտա լուծել հնարավոր խնդիրները»,- եզրափակեց ԿԲ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
IDBank-ը 5 ուսանողի 1-ական մլն դրամի չափով կրթաթոշակ է շնորհել (ֆոտո)
Բանկի ՄՌԿ վարչության ղեկավար Սոնա Մանուչարյանի խոսքով՝ ծրագրի մեկնարկի մասին հայտարարելուց հետո բազում խելացի…
IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի նոր «Դպրոցի ճամփան» նվիրատվական արշավին
IDBank-ի աջակցությամբ Երեւան քաղաքի բանուկ հատվածներում տեղադրվել են պաստառներ...
Արդշինբանկն առաջարկում է վերաֆինանսավորման բացառիկ պայմաններ
Բանկը տրամադրում է «Վարկային արձակուրդ», համաձայն որի հաճախորդը առաջին 6 ամիսների ընթացքում կարող է չկատարել վարկի գծով վճարումները...
Հայբիզնեսբանկը բարելավել է անշարժ գույքի ապահովվածությամբ ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի պայմանները
Ինչպես նշել են Բանկում նման պայմաների բարելավումը զգալի դրական ազդեցություն կունենա տվյալ սեգմենտի հաճախորդների համար...
Նոր հնարավորություններ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու համար
Մեր նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելն է...
Չինաստանի ԿԲ-ն գրեթե պատրաստ է թողարկել սեփական կրիպտոարժույթը
Բանկի հետազոտողներն աշխատում են արժույթի վրա արդեն 5 տարի...