News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բջջային հավելվածների ամենատարածված խոցելիությունը տվյալների ոչ անվտանգ պահպանությունն է, որը հանդիպում է այդպիսի ծրագրերի 76 տոկոսում, արդյունքում հաքերների ձեռքերում կարող են հայտնվել օգտատերերի անհատական տվյալները եւ ֆինանսական տեղեկությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Positive Technologies ընկերության հետազոտությունը:

«Փորձագետներն ամենատարածված խոցելիություն են համարում տվյալների ոչ անվտանգ պահպանությունը, որը հանդիպում է բջջային հավելվածների 76 տոկոսում. հաքերների ձեռքերում կարող են հայտնվել գաղտնաբառերը, ֆինանսական տեղեկությունները, անհատական տվյալները եւ անձնական նամակագրությունը»,- նշված է հետազոտության մեջ:

Փորձագետները նշել են, որ տվյալները գողանալու համար չարագործները զոհի սմարթֆոնին ֆիզիկական հասանելիության կարիք հազվադեպ են ունենում. հայտնաբերված խոցելիությունների 89 տոկոսը կարող է շահագործվել վնասակար ծրագրային ապահովման օգտագործմամբ:

Հետազոտության տվյալներով՝ Android-ի համար չափազանց վտանգավոր խոցելիությամբ հավելվածները մի քանի անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան iOS-ի համար ծրագրերի դեպքում (43 տոկոս ընդդեմ 38 տոկոսի): «Այս տարբերությունը, սակայն, զգալի չէ, եւ բջջային հավելվածների հաճախորդների հատվածների պաշտպանվածության մակարդակը երկու պլատֆորմների համար գրեթե միանման է»,- կարծում են ընկերությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Հոնկոնգն առաջինն է Ասիայում, որը թույլ է տվել ETF առևտուրը Bitcoin և Ethereum կրիպտոարժույթների հիման վրա
Համապատասխան թույլտվություն է ստացել ChinaAMC (HK)  ընկերության Հոնկոնգի բաժինը
Ամենաշատ