News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօրվա դրությամբ ես որեւէ բիզնեսով չեմ զբաղվում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2018-ի պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ընթացքում, հունիսի 19-ին ասել է Հայաստանի Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը՝ պատասխանելով կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Գեւորգյանի հարցին, որը հետաքրքրվեց ՀՊ նախագահից, թե արդյոք ունի որեւէ խոշոր բիզնես՝ նախարար լինելով։

Յոլյանի հավաստմամբ՝ արդեն 4-5 տարի է անցել այն պահից, երբ նա եւ իր հետ կապված մարդիկ վերջին անգամ որեւէ կապ են ունեցել բիզնեսի հետ։ Ի պատասխան այն հարցի, թե արդյոք երբեւէ որեւէ կապ ունեցել է «Փրեմիում մայնինգ» ընկերության հետ, Յոլյլանը ոչինչ չի կարողացել մտաբերել՝ ասելով միայն, որ կճշտի եւ անպայման կտեղեկացնի։

Գեւորգյանն, իհարկե, չի գոհացել նման պատասխանով եւ Յոլյանի առջեւ պայման է դրել, որպեսզի նա հրապարակի իրեն հասցեագրված պատասխանը։

Սակայն Հաշվեքննիչ պալատի նախագահը պարտքի տակ չի մնացել։ «Եվ ո՞նց կհրամայեք անել դա։  Հայտարարություն տա՞մ թերթում»,- կատակել է Յոլյանը՝ ակնարկելով պատգամավորի լրագրողական անցյալի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ